«Վստահ եմ, որ Ձեր դրած քարերն ամուր են»․ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Հրաչյա Սարգսյանին
ՔաղաքականԵրևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն աշխատակազմի, վարչական շրջանների ղեկավարների ու երևանցիների անունից շնորհակալություն հայտնեց Հրաչյա Սարգսյանին կատարած աշխատանքի համար:
«Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ համակարգային լուծումների պատկերացումները շատ ընդհանրական են եղել շատ խնդիրների վերաբերյալ:
Քաղաքը, մեր տունը շենացնելիս ամեն մեկս մեր քարն ենք դնում, վստահ եմ, որ Ձեր դրած քարերն ամուր են և մնալու են: Չնայած որ կարճ ժամանակ եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ, որ Դուք լինելու եք հիշված»,- ասաց Ավինյանը: