Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
ՍպորտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 5 մասնակիցներից միայն մեկն է մնացել պայքարի մեջ: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից 70 կգ քաշային Հայ Պապիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Երիտասարդ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուս Լուչժինսկիին: Քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության է մատել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մուհամադ Սանգարիեւին: Կիսաեզրափակիչում Պապիկյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաեւը: