Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին
Աշխարհ![Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին](/timthumb.php?src=disc/18-03-23/484bfda506af1053afcf06f87d69349c.jpg&w=780)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Socia-ի եթերում զգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի իրեն կարող են ձերբակալել։
«Հանրապետականների առաջատար թեկնածու և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը կձերբակալվի, դուրս եկեք բողոքի, հետ վերցրեք մեր երկիրը», - գրել է քաղաքական գործիչը։
Ինչպես երեկ հայտնել է NBC հեռուստաալիքը, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին, որպեսզի լռի մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին:
![](banners/armflix.jpg)