Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ՀԱՕԿ փոխանցիկ գավաթի հաղթողներին (տեսանյութ) «Կան կարևոր բաներ, որ պիտի իմանաք»․ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում կլինի հրապարակային Փաշինյանը Քիշնևում հանդիպել է ուկրաինահայ գործարարների հետ և ավարտել Մոլդովա աշխատանքային այցը Զելենսկին հայտարարել է, որ մեծ թվով պետություններ պատրաստ են Ուկրաինային կործանիչներ մատակարարել Պետք է կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում․ վարչապետ Քաղաքապետարանը 162 մանկապարտեզի համար 30 մլն դրամ արժողությամբ զարգացնող խաղեր է ձեռք բերել Կարծես թե, ՀՀ-ն ու Ադրբեջանը դեմ չեն՝ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան Ուզում եմ ՀՀ կադաստրի լրացված վկայական թողնեմ ապագա սերունդներին. Փաշինյանի խոսքերը ծափահարություններով ընդունեցին Փրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Պուտինի հետ այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք․ Փաշինյան 

Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ. Ռ.Վարդանյան

Քաղաքական

Հասարակական-քաղաքական գործիչ, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում հանդիպում-զրույց է ունեցել արցախահայության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման իրավիճակում մարտահրավերների դիմակայման, Արցախի ապագայի, այն հայկական պահելու և հանուն այդ նպատակի պայքարելու կարևորության մասին:

Ռուբեն վարդանյանի գրասենյակից հայտնում են, որ Արցախի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել հուսահատությունն ու ապատիան թոթափելը, նպատակի ու գաղափարախոսության սահմանումը, դրանց շուրջ համախմբումն ու ամենօրյա պայքարը հանուն ազատ, անկախ և հայկական Արցախի, որտեղ հայության հետագա սերունդները կարող են արժանապատիվ կյանք ունենալ: «Առանց գաղափարի, արժեքների, մեր ներքին միասնության զգացողության կարևորության՝ մենք չենք կարող հաղթահարել այդ դժվարությունները»,- ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 35 տարի առաջ շարժումն սկսած և զոհողությունների գնով հաջողությունների հասած մեր ժողովուրդն ունի այդ ներուժը. «Այն ժամանակ կար ոգևորություն, այն ժամանակ ղեկավարները նաև առաջնորդներ էին, որոնք չվախեցան և իրենց վրա վերցրին այդ մեծ պատասխանատվությունն ու գնացին առաջ։ Նրանք առաջին հերթին երիտասարդներն էին։ Ինձ անհանգստացնում է, որ այսօր հիասթափությունը բերել է նրան, որ մենք ոչ մեկին չենք վստահում»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի և որոշում կայացնի:

«Սեպտեմբերի 2-ին ես եկել եմ այստեղ որպես զինվոր, որովհետև համարում եմ, որ այստեղ մենք ունենք նույնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեինք մոտ 100 տարի առաջ՝ Սարդարապատում: Բոլորս պետք է պատրաստ լինենք պայքարի և թույլ չտալու Արցախի կորուստը: Եվ ինձ համար արդեն կարևոր չէ՝ կունենամ ես պաշտոն, թե՝ ոչ, անգամ եթե միայնակ մնամ, միայնակ եմ պայքարելու այդ նպատակի համար: Բայց ես վստահ եմ, որ միայնակ չեմ, որ շատ են այն մարդիկ, որոնք ինձ նման են մտածում: Երբ այդ որոշումը կայացնում ես, այն մեծ ուժ է տալիս: Մեզնից յուրաքանչյուրն իր ներսում պետք է առերեսվի այդ որոշմանը: Դա դժվար որոշում է, հետդարձի հնարավորություն չի թողնում, և այդ որոշումից հետո միակ ճանապարհն առաջ գնալն է: Այդ ճանապարհին կարող են զոհողություններ լինել, բայց դա ավելի լավ է, քան կորցնել արժանապատվությունդ կամ հայրենիքդ»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ ընտրել է պայքարի ուղին, ինչն անձամբ իր համար նշանակում է ամեն օր գործով, կապերով, հնարավորություններով, կարողություններով պայքարել Արցախի անկախության, մարդկանց միասնականության համար:

Խոսելով նպատակին հասնելու քայլերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել վերադարձը իրական արժեքներին և վտանգավոր միֆերից ձերբազատումը. «Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հնարավոր է՝ մեր երեխաները ևս 35 տարի շարունակեն մեր պայքարը: Մենք պետք է պատրաստ լինենք ձերբազատվել միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք: Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ: Դա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մեզ մոտ ընդունված էր կարծել, թե ռուսները, ամերիկացիները կամ ֆրանսիացիները թույլ չեն տա, որ պատերազմ լինի: Այդ սխալ միֆերը խանգարում են»:

Նա նշել է, որ հանրությունը պետք է պատրաստ լինի պատասխանելու այն հարցերին, թե ինչպիսի պետություն, ինչպիսի հասարակություն ենք կառուցում, ովքեր են այն առաջնորդները, որոնք ի վիճակի են ապահովել այն բանաձևը, որտեղ առաջնորդվում են ոչ թե փողով և պաշտոնով, այլ արժեքներով և ազնվությամբ: «Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե կա ճանապարհը միասնաբար անցնելու պատրաստակամություն: Ամեն ինչ հաղթահարելի է միասնությամբ»,- ասել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
N 100 ավտոբուսն այսօրվանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնումԳագիկ Ծառուկյանը պարգևատրել է ՀԱՕԿ փոխանցիկ գավաթի հաղթողներին (տեսանյութ)Սեքսապաթոլոգը պոտենցիայի համար օգտակար մթերքներ է նշելԿինը հետևել է նախկին սկեսուրի խորհրդին և այրել դեմքը«Կան կարևոր բաներ, որ պիտի իմանաք»․ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում կլինի հրապարակային Բայդենն ընկել է բեմի վրա (տեսանյութ)Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ ի սկզբանե լուրջ չի վերաբերվել քաղցկեղի առաջին նշաններինՄակրոնը մեկնաբանել է Պուտինի հետ զրուցելու հնարավորությունըՓաշինյանը Քիշնևում հանդիպել է ուկրաինահայ գործարարների հետ և ավարտել Մոլդովա աշխատանքային այցը Զելենսկին հայտարարել է, որ մեծ թվով պետություններ պատրաստ են Ուկրաինային կործանիչներ մատակարարելՌոնալդուն խոսել է «Ալ-Նասրում» իր ապագայի մասինՊետք է կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում․ վարչապետԵկեք չգերագնահատենք Տիգրանաշենի կամ Արծվաշենի հարցերը. Փաշինյան Մադոննայի դուստրը ներքնազգեստով կեցվածք է ընդունել ամսագրի համարՔաղաքապետարանը 162 մանկապարտեզի համար 30 մլն դրամ արժողությամբ զարգացնող խաղեր է ձեռք բերել Կարծես թե, ՀՀ-ն ու Ադրբեջանը դեմ չեն՝ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. ՓաշինյանՈւզում եմ ՀՀ կադաստրի լրացված վկայական թողնեմ ապագա սերունդներին. Փաշինյանի խոսքերը ծափահարություններով ընդունեցին Պուտնին երկար ժամանակ այդքան զայրացած չէի տեսել․ լրագրողը՝ ՓաշինյանինՓրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Պուտինի հետ այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք․ ՓաշինյանՓաշինյանը հանդիպում է Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ ուղիղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում․ ՓաշինյանԼողազգեստով Ժիզել Բունդհենը՝ Louis Vuitton-ի գովազդում (լուսանկար)Ռուստամ Բադասյանը և Արմեն Գրիգորյանը համալրեցին «արտոնյալների» շարքերըՀԱՊԿ-ը պիտի ապահովեր ՀՀ անվտանգությունը, հիասթափված ենք․ ՓաշինյանՀորդանանի արքայազն Հուսեյնն ամուսնացել է ճարտարապետ աղջկա հետԿոտայքի մարզում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 4 պատանի ըմբիշներից մեկը մահացել է․ News.am Լավ մեկնարկ էր սպասվող հաջորդ հանդիպման համար․ Միշել Տարբեր երկրներից հեռախոսազանգերով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքել․ ԱՀ ԱԱԾ Կսկսի արդյո՞ք Արսեն Թորոսյանը «կոմպրոմատների պատերազմը»Հոկտեմբերի 5-ին Իսպանիայում տեղի կունենա հերթական հնգակողմ հանդիպումը․ ՄիշելԻնչ հարցեր են քննարկվել հնգակողմ հանդիպման ընթացքումՀայտնի է՝ երբ կկայանա Փաշինյանի, Միշելի և Ալիևի հաջորդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը Շվեդ ամուսիններին թույլ չեն տվել իրենց երեխային անվանել «Պուտին»PR-ի «առաջամարտիկների» թոփ 10-յակըՏեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Հայկական պանելը հուսալի ձեռքերում է․ «Հրապարակ»Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Հարբած դեռահասը կամրջից ընկել է ռելսերի վրա և ողջ մնացելՀետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը Ադրբեջանը կշարունակի զինվել. Հասանովը հանձնարարել է շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը» Մոլդովայում ընթանում է հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)Անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետի լիազորությունները դադարեցվել են Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Վրաստանի վարչապետ 42-ամյա Քիմ Քարդաշյանն ակնարկել է նոր սիրավեպի մասինԳինու փառատոնի առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ Դիլիջանի քրեականի պետը ներողություն է խնդրել անչափահաս տղայից․ քրեական հետապնդում չի հարուցվել. News.am
Ամենադիտված