«Համատեղ ջանքերով Հայաստանի և Նամիբիայի միջև գործակցությունը կխորանա»․ ՀՀ նախագահն ուղերձ է հղել
Արտաքին ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նամիբիայի Հանրապետության նախագահ Հագե Գեյնգոբին Նամիբիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Նամիբիայի միջև գործակցությունը կխորանա և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նամիբիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: