Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները
ՔաղաքականՀՀ ազգային ժողովը շարունակում է մարտի 21-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները, քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգային մյուս հարցերի, այդ թվում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկումը։ Կքննարկվի նաև սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը: