Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Փաշինյանն աչք է փակո՞ւմ թիմակիցների՝ իրենց օրենքից վեր դասելու վրա

Аналитический

Հեղափոխությունից անմիջապես հետո ունեցած ելույթներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատարանների որոշումները և վճիռները պարտադիր են բոլորի համար՝ իրենից սկսած, վերջացրած նախարարով և պահակով:  Այս նույն դրույթները Փաշինյանը պնդում է մինչ օրս՝ իր վերջին ասուլիսների ընթացքում:

Անցել է գրեթե հինգ տարի և այս ընթացքում պարզ է դարձել, որ Փաշինյանի այս հայտարարությունն էլ դասական պոպուլիզմի ժանրից էր, որի նպատակը հանրության աչքում դիվիդենտներ շահելն էր: Կարող ենք փաստել, որ մի շարք ՔՊ-ական պաշտոնյաներ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այս ընթացքում իրենց բազմիցս բարձր են դասել դատարանների որոշումներից` հրաժարվելով կատարել դրանք:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։ Սակայն, Արսեն Թորոսյանը, ինչպես երևում է, իրեն օրենքից վեր է դասել և հրաժարվել է կատարել դատարանի վճիռը։
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամիսներ առաջ հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց և հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց։ Նմանատիպ որոշում էր դատարանը կայացրել էր ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մասով` պահանջելով Փաշինյանից ներողություն խնդրել վերջինիս հայտնի գրիչի թեմայով զրպարտելու համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանն իրեն օրենքից վեր է դասել և չի կատարել դատարանի որոշումը։
 
ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:
 
Իր դեմ դատական հայցերի քանակով բոլոր ՔՊ-ականներին գերազանցած Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այսօր զբաղեցնում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնը, բողոքներից մեկով օրերս խայտառակ պարտություն է կրել դատարանում: Ավելին` նույն բողոքի հիման վրա դատարնում պարտվել է կնոջը նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիկոլ Փաշինյանի թիմակից բարձրաստիճան երկու պաշտոնյաներին անցած տարի դատի տված անձը Նորամարգի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն էր, որին այն ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բառացիորեն թույլ չէր տվել հաղթել տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Համացանցում փոքր-ինչ տնտղելու արդյունքում պարզ է դառնում, որ դպրոցի տնօրենն այսօր այլ անձ է, հետևաբար ՔՊ-ական պաշտոնյաները աչք են փակել դատարանի որոշման վրա։
 
Հետ չի մնում նաև Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դիցուք՝ կինոգործիչներն ահազանգում են, որ դեռևս նախորդ տարվա մայիսին Վարչական դատարանի որոշմամբ` կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը, սակայն Երևանի քաղաքապետարանն անտեսում է դատարանի որոշումը, և շինարարությունը մեծ թափով շարունակվում է: Նրանց խոսքով` ծառահատված բակն արդեն բետոնապատվել է, իսկ իրենց ահազանգերը քաղաքապետարանի թեժ գիծ անարդյունք են:
 
Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան:
 
Արթուր Վանեցյանն ընդդեմ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի քաղաքացիական հայցի քննության գործով դատարան ապացուցման բեռի բաշխում է կատարել։ Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում իրական անունը Գուրգեն է, Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսի 20-ին Արթուր Վանեցյանի մասին հետեւյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։ Գագիկ Մելքոնյանի գործն անհամեմատ ավելի դժվար է, դատարանը նրան պարտավորեցրել է ապացուցել, որ իր կողմից ներկայացված փաստացի տվյալներն իրականություն են` զրպարտություն չեն, այսինքն՝ Մելքոնյանը դատարանում պիտի ապացուցի իր խոսքերը:  Դեռևս ՝ մինչ այս պահը Մելքոնյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ անցել է բավական երկար ժամանակ:
 
Ինչպես երևում է՝ Փաշինյանը կա՛մ տեղյակ չէ իր թիմակիցների կողմից օրենքի պահանջի վրա աչք փակելու հանգամանքին, կա՛մ տեղյակ է և պարզապես աչք է փակում վերը նշված հանգամանքի վրա, քանի որ չի ցանկանում նեղացնել յուրայիններին: Այդ դեպքում ակնհայտ է, որ Հայաստանում պաշտոնյաներն արտոնյալ են դատարանի որոշումները կատարելու, ավելի ճիշտ՝ չկատարելու առումով, իսկ Փաշինյանի խոստումները և հեղափոխությունից հետո հնչեցրած պնդումները ընդամենը պոպուլիզմի ժանրից են:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное