ԱՄՆ դեսպանը ՊԵԿ նախագահի հետ քննարկել է սահմանային անվտանգության ոլորտում գործակցության հեռանկարները
Քաղաքական

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հետ՝ քննարկելու ՊԵԿ-ի ընթացիկ գործունեությունը և մաքսային ու սահմանային անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։