ԱՄՆ-ում բանտարկյալներն ատամի խոզանակի միջոցով փախել են բանտից
Այլ

The New York Post (NYP) թերթը հայտնում է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուզ քաղաքում երկու բանտարկյալ ատամի խոզանակով թունել են փորել՝ բանտից փախչելով նրբաբլիթների խանութ, որտեղ նրանց բռնել են ոստիկանները։
Հրապարակման համաձայն՝ 37-ամյա Ջոն Գարզան և նրա խցակիցը՝ 43-ամյա Արլի Նեմոն, օգտագործել են ատամի խոզանակից և մետաղական առարկայից պատրաստված ինքնաշեն գործիքներ՝ իրենց խցի պատը փորելու և պատերի միջև ընկած տարածությունում գտնվող ամրաններին հասանելիություն ստանալու համար։
Ինչպես նշում է The New York Post-ը, ամրանների օգնությամբ բանտարկյալները պատի վրա անցք են բացել և վաղ առավոտյան դուրս են եկել դրա միջով: Խցից դուրս գալուց հետո նրանք անցել են բանտի պատի վրայով ու անհետացել։ Նշվում է, որ նրանք հասել են բանտից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող IHOP նրբաբլիթների խանութ, որտեղ ականատեսները, ովքեր ուշադրություն են դարձրել երկու բանտարկյալների վրա, զանգահարել են ոստիկանություն, որն ավելի ուշ ձերբակալել է տղամարդկանց։
Պարբերականը հավելել է, որ ինժեներները նախատեսում են վերանայել բանտի անվտանգության հետ կապված հարցը՝ ամրացնելով շենքը, իսկ շերիֆի գրասենյակը ներքին հետաքննություն է անցկացնում՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։ Ինչ վերաբերում է փախուստի դիմած բանտարկյալներին, ապա նրանք լրացուցիչ պատասխանատվության կենթարկվեն փախուստի համար։
