Աշխարհի ամենաերկար մորուք ունեցող տղամարդը երկրորդ անգամ գերազանցել է սեփական ռեկորդը (տեսանյութ)
Տեսանյութեր
Կանդական Սարրի քաղաքի բնակիչը, ով ճանաչվել է աշխարհի ամենաերկար մորուքի սեփականատեր, երկրորդ անգամ գերազանցել է սեփական ռեկորդը և մորուքը հասցրել է 2,54 մետրի։ Այս մասին ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Սիկհ Սարվան Սինգհը, ով ապրում է Կանադայում, 17 տարեկանից մորուք է պահում։ Տղամարդն առաջին անգամ եկել է Կանադա, երբ իրեն հրավիրել էին ոսկե տաճարում կրոնական օրհներգեր երգելու: Տեղի համայնքը աղաչում էր նրան, որ մնա և սովորեցնի իրենց գուրուի ուսմունքները։ Նա առաջին անգամ չափել է մորուքի երկարությունը 2008 թվականին։ Այն ժամանակ այն 2,33 մետր էր։ Տղամարդը գերազանցել է նախորդ ռեկորդը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մորուքի տեր։ Նրանից առաջ այս տիտղոսը կրում էր շվեդ Բիրգեր Պելլասը, ում մորուքը 1,77 մետր էր։
2010 թվականին Սարվանը կրկին չափեց իր մորուքը և սահմանեց նոր ռեկորդ՝ 2,495 մետր մորուքի երկարությամբ։ Այժմ դրա երկարությունը 2,54 մետր է։ Սարվանը երբեք մորուքը չի կտրել և ամեն օր խնամում է՝ լվանում, չորացնում, կոնդիցիոներ և յուղ քսում, հետո սանրում։ Չնայած խնամքի դժվարությանը, տղամարդը սիրում է իր մորուքը։
Սովորաբար ցերեկը նա կապում է մորուքը, բայց հատուկ միջոցառումների և կրոնական արարողությունների ժամանակ արձակում է այն։ Սարվանն իր մորուքը համարում է Աստծո պարգեւ և հպարտանում է իր ռեկորդով: