Հայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է խաղի հաշիվը
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականը բացում է խաղի հաշիվը՝ 1։0՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։
10-րդ րոպեին ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գերմանական «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը։ Ընթանում է առաջին խաղակեսը։
Հայաստան. Արսեն Բեգլարյան, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո-Բալեկյան:
Թուրքիա. Մերտ Գյունոկ, Մերիհ Դեմիրալ, Չագլար Սոյունջու, Օնուր Բուլուտ, Օզան Կաբակ, Օրկուն Կյոկչու, Հական Չալհանօգլու, Ֆերդի Կադիօգլու, Ջենկ Թոսուն, Չինգիզ Ունդեր, Էնես Ունալ:
Հայաստան - Թուրքիա հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր
D խումբ
Հայաստան - Թուրքիա՝ 21:00
Խորվաթիա - Ուելս՝ 23:45 (Երեւանի ժամանակ)