Սևանա լճի ափի հանգստյան գոտիներից մեկում 47-ամյա սեփականտիրոջ դին են գտել
Արտակարգ Պատահար

Սևանա լճի ափի հանգստյան գոտիներից մեկում 47-ամյա սեփականտիրոջ դին են գտել. հայտնում է Shamshyan.com–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը և մուտքի մոտ հայտնաբերել տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է շմոլ գազի թունավորումից։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Մկրտչյանն է, կայքի տեղեկություններով՝ հանգստյան գոտու սեփականատերը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։