Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է․ Ռուբեն Վարդանյան Մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ ՀՀ-ից կմասնակցի 61 շախմատիստ Ո՞վ է Սարյանում քաղաքացի ծեծած կարմիրբերետավորը (տեսանյութ) Ոնց գրել են, տենց պատասխանեք. Արսեն Թորոսյանն՝ Անահիտ Ավանեսյանին Փենսը գրանցվել է որպես ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրությունների թեկնածու Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ Ազգային շահեր եւ պետական շահեր իրարու հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսութիւն է․ Արամ Ա Պոլսո Հայոց պատրիարքը գալիս է Հայաստան 

Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում. ԱԺ փոխնախագահ

Հայաստան

Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 

- Պարոն Արշակյան, այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակված որոշմամբ արձանագրեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե միջազգային մամուլում մեծ աղմուկ բարձրացավ եւ ներկայացվեց, թե դա Հայաստանի արձագանքն է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:  

- Կարծում եմ, հարցի լավագույն պատասխանը տալիս է ժամանակագրությունը: ՀՀ կառավարությունը «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, կառավարության հրապարակային նիստում: Հարցը ուղիղ եթերում զեկուցվել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից: Հստակ արձանագրվել է, որ սա Հայաստանի արձագանքն է Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերին, մասնավորապես` սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից գործած պատերազմական հանձագործություններին: Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը: Շարունակելով ժամանակագրությունը` ընդգծեմ, որ կառավարությունը սահմանված կարգով հարցը ՍԴ քննարկմանն է ներկայացրել հունվարի 3-ին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի վերաբերյալ որոշումը հրապարակել է մարտի 17-ին: ՀՀ ՍԴ-ն իր որոշումը շուրջ երեք ամսվա քննարկումից հետո հրապարակել է մարտի 24-ին: Ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ ՍԴ-ն որոշում պետք է կայացներ երեք ամսվա ընթացքում: Այդ որոշումը բացառապես իրավական է եւ պատասխանում է միայն մեկ հարցի՝ արդյո՞ք Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Նկատի ունեմ, ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում: Իսկ Հայաստանի կառավարությունը 2022թ. դեկտեմբերին իհարկե չէր կարող կռահել կամ կանխատեսել մարտին Միջազգային քրեական դատարանի կողմից կոնկրետ որոշումներ կայացնելու հավանականությունը եւ բովանդակությունը:

- Բայց իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, կձերբակալվի: 

- Մինչ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունը նմանատիպ հրապարակումներ կային ռուսական մամուլում: Սա չի նշանակում, թե ռուսական մամուլը դրանով իր ցանկություններն էր արտահայտում: Կարծում եմ մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար՝ իշխող կուսակցությունը եւ թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի: 

- Բայց խնդիրն այն է, որ եթե Հռոմի կանոնադրությունը վավերացվի, դա կլինի անխուսափելի: 

- Դա սխալ ընկալում է, որովհետեւ հենց այսօր մենք ունենք ստորագրված համաձայնագիր այլ երկրի հետ, համաձայն որի Հռոմի կանոնադրությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենալու: Նման կարգավորում կարող է լինել եւ Ռուսաստանի հետ: Բայց սա տարբերակներից ընդամենը մեկն է: Այլ տարբերակներ նույնպես կան: Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները մենք լսել ենք, եւ կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է․ Ռուբեն Վարդանյան Մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ ՀՀ-ից կմասնակցի 61 շախմատիստ Ո՞վ է Սարյանում քաղաքացի ծեծած կարմիրբերետավորը (տեսանյութ) Ոնց գրել են, տենց պատասխանեք. Արսեն Թորոսյանն՝ Անահիտ Ավանեսյանին Փենսը գրանցվել է որպես ԱՄՆ 2024-ի նախագահական ընտրությունների թեկնածու Մոսկվայում դեռահասին բերման են ենթարկել հասակակցի վրա բենզին լցնելու համարՀայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան և Տաթև Ասատրյան՝ «Սիրելով» ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ Ազգային շահեր եւ պետական շահեր իրարու հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսութիւն է․ Արամ Ա Պոլսո Հայոց պատրիարքը գալիս է Հայաստան Արմեն Գրիգորյանը «սրբագրում» է իր հակառուսական հայտարարություններըԲրազիլացի երգչուհին բեմում սեքսով զբաղվելուց հետո հետաքննության օբյեկտ է դարձելԹուրքիայում կրկին երկրաշարժ է Պենտագոնում հայտարարել են, որ ՌԴ–ն արդեն պարտվել է ռուս–ուկրաինական հակամարտությունումԿլաարը նաև Ադրբեջան կայցելի Ֆինանսների նախարարը ցրեց Փաշինյանի հերթական մանիպուլյատիվ միֆըՔաղաքացին կեղծ խոստում է տվել, հափշտակել է Ստեփանակերտի բնակչուհու ավտոմեքենան Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում. Ուկրաինայի ՊՆԱդրբեջանը շարունակում է ոտնձգությունները՝ ՀՀ և Արցախի նկատմամբ․ ԻԻՀ դեսպանը՝ իրանական ԶԼՄ-ին Մերի Հակոբյանը սիրելիի հետ հրապարակում է արել. StarNewsՀՀ պետական շահերին և միջազգային իմիջին հարվածած պաշտոնյաների 10-յակըՄինսկում տեղի կունենա ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տոյվո Կլաարը կժամանի ՀայաստանՎահան Քերոբյանը գովազդում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի ընտանեկան բիզնեսըՆիկոլ Փաշինյանը կմեկնի Սոչի Քանյե Ուեսթը եւ նրա կինը ներկայացել են տարօրինակ հանդերձանքով ՀՀ նախագահը Գրեմ Ջոնսոնի հետ քննարկել է ՀՀ-ում հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտի խնդիրները Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարըԲացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ)Ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են, փորձում են գումար գողանալ․ Սամվել Մարտիրոսյան ​​​​​​​Սպանության փորձ է կատարվել 44-ամյա տղամարդու նկատմամբ (տեսանյութ) ԱՄՆ-ն Իսրայելին մեղադրել է Պաղեստինի հետ խաղաղության ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու մեջԻ՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու․ Դավիթ Բաբայան ԱՄՆ-ում անօթևան տղամարդը փրկել է երեխային այն բանից հետո, երբ գողացել են մեքենան, որի ներսում եղել է տղանՔերոբյանը Պեկինում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քոքսը՝ արցախցիներին Թեյլոր Սվիֆթը ելույթի ժամանակ բզեզ է կուլ տվել (տեսանյութ)Ադրբեջանը հրավիրվել է «ՆԱՏՕ+գործընկերներ» ձևաչափով հանդիպմանըՄետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում վաղը կլինեն որոշակի ժամային փոփոխություններ Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնը զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված հայ 2 զինծառայողներինՄիասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքայինի աշխատակիցը մեղադրվում է կաշառք տալու մեջ ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը․ ՊՆ Կարևորվում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը. հայ և արգենտինացի խորհրդարանականների հայտարարությունը «Աստված մեծ ա, դուխներդ չգցեք». դատարանը կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ
Ամենադիտված