Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

431 մլն դրամ՝ աշնանացան ցորենի արտադրությանը. Փաշինյանին Արագածոտնում հաշվետվություն են ներկայացրել

Политические

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է հաշվետու տարում Արագածոտնի մարզում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ 2018-2022 թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 9 մլրդ 830 մլն ՀՀ դրամ: Ծրագրերն իրականացվել են ճանապարհաշինության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատությունների կառուցման/վերակառուցման, լուսավորության ապահովման, գազիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ուղղություններով: 2022թ. իրականացվել է մոտ 2.9 մլրդ ՀՀ դրամին համարժեք սուբվենցիոն ծրագիր: 2023թ. համար հաստատվել է 10 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ ավելի քան 1.3 մլրդ ՀՀ դրամի արժեքով, ևս 13-ը գտնվում է քննարկման փուլում:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի մասով զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում վարչատարածքային բարեփոխման վերջնարդյունքում համայնքների թիվը 114-ից դարձել է 8, իրականացվել է օպտիմալացում, անցկացվել են համայնքային ծառայողների և ՏԻՄ-երի վերապատրաստումներ: Արձանագրվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների աճ. 2022թ. հավաքվել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ, աճը 2021թ. համեմատ կազմել է 103 մլն ՀՀ դրամ: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության, պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության, աճուրդով օտարման արդյունքում համայնքների բյուջեներ է մուտքագրվել շուրջ 351 մլն ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության ոլորտում՝ հաջող իրականացվում են ինտենսիվ այգիների, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղատնտեսության ապահովագրության, ագրոպարենային սարքավորումների և գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրերը: Շուրջ 34 մլն ՀՀ դրամ է տրամադրվել խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման նպատակով: Նախատեսվում է 431 մլն ՀՀ դրամին համարժեք սուբսիդիա տրամադրել աշնանացան ցորենի արտադրության խթանման համար, կնքվել է ավելի քան 2200 պայմանագիր:

Վարչապետին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում ընթացքի մեջ են նաև կրթական բարեփոխումները. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով 4 դպրոց և 3 մանկապարտեզ կառուցման փուլում են, 6 դպրոց և 1 մանկապարտեզ՝ նախագծման, 2 դպրոց ուսումնասիրության փուլում է: Նախակրթական և հանրակրթական հաստատությունների կառուցում/վերակառուցում է իրականացվում նաև պետական այլ ծրագրերով: Բացի այդ, խնայված միջոցների վերաբաշխման արդյունքում իրականացվել է դպրոցաշինության շուրջ 200 մլն ՀՀ դրամին համարժեք 100-ից ավելի ծրագիր, որից շուրջ երկու տասնյակը՝ մարզադահլիճների կառուցման/վերանորոգման: Պարտադիր ատեստավորում է անցել 701 ուսուցիչ, կամավոր՝ 46:

Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել են մարզամշակութային մի շարք միջոցառումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարեր, ոչ ֆորմալ կրթամշակութային ծրագրեր և այլն: Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրով ավելի քան 12000 աշակերտ այցելել է թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ:

Մոտ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք վերակառուցման աշխատանքներ են նախաձեռնվել առողջապահական հաստատություններում, որոնց շարքում են «Աշտարակ» և «Թալին» բժշկական կենտրոնները, «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնը: Մանրամասներ են ներկայացվել Ապարան համայնքում իրականացվող խոշոր զբոսաշրջային ծրագրերի վերաբերյալ: Նշվել է, որ 2022թ. ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա առաջիկայում նախատեսվում է սկսել հայկական գինիների արտահանում դեպի եվրոպական մի շարք երկրներ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզի 2022թ. կատարողականին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքը, լինի դա մանկապարտեզ, դպրոց, թե այլ հաստատություն, շինարարությանը զուգահեռ, պետք է ապահովված լինի անհրաժեշտ նոր գույքով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև վարչատարածքային բարեփոխման շրջանակում համայնքային ծառայողների և համայնքների ավագանիների վերապատրաստումը, համայնքների սեփական եկամուտների աճ ապահովելու առումով՝ օրենսդրական բարեփոխումների և էլեկտրոնային համակարգերի հետևողական ներդրումը:

Կառավարության ղեկավարը, օգտագործվող վարելահողերի և արոտավայրերի ծավալն ավելացնելու համատեքստում, հանձնարարել է թիրախային ակտիվ աշխատել համայնքների հետ՝ փոխշահավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է կրթական բարեփոխմանը, Նիկոլ Փաշինյանը, բացի դպրոցաշինությունից, կարևորել է նաև որակական բաղադրիչի հետևողական բարելավումը՝ այդ թվում ուսուցիչների ատեստավորման միջոցով:

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզում սոցիալական ապահովության ոլորտի ծրագրերը, վերականգնվող էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնությունների հնարավորությունները, որոնք կխթանեն էներգետիկ կարողությունների ձևավորումը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное