Իրինա Շեյքին կրկին նկատել են Լեոնարդո Դի Կապրիոյի հետ
Ժամանց![Իրինա Շեյքին կրկին նկատել են Լեոնարդո Դի Կապրիոյի հետ](/timthumb.php?src=disc/18-04-23/5298451c2d4bab1a7f622f0ba014fa09.jpg&w=780)
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին կրկին նկատել են հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերակցությամբ։ Հաղորդում է Page Six-ը։
Իրինա Շեյքը և Լեոնարդո Դի Կապրիոն ներկա են եղել երաժիշտ Ֆրենկ Օուշենի համերգին։ Տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես են աստղերը լսում արտիստի երաժշտությունը և պարում միջոցառման այլ հյուրերի հետ։
Նախորդ շաբաթ նույնպես Իրինա Շեյքին նկատել էին Coachella փառատոնում՝ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Մոդելը և հոլիվուդյան աստղը ներկա են գտնվել Levi and Tequila Don Julio's Neon Carnival կոչվող միջոցառմանը: Նրանք ապրիլի 16-ի վաղ առավոտյան, հեռացել են երեկույթից։
![](banners/armflix.jpg)