Հենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար Էլբակյան Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ) Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն Պետրոսյան Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխա Սա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ Հակոբյանին ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է 

Վե՛րջ տվեք մանկամտությանը, խլությանն ու այս համատարած վատությանը. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին

Բլոգոսֆերա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ արձանագրելով.

«Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն
Հայոց պատմության մեջ կար երանելի ժամանակ, երբ Հայոց թագավորներն ու իշխանները՝ Հայաստանի ղեկավարները, Աստվածաշնչից տեղիներ էին մեջբերում ոչ թե իրենց սին հպարտությունն ի ցույց դնելու, այլ օտարաց առջև իրենց հարազատ, Ազգային Եկեղեցին ու սուրբ հավատքը պաշտպանելու համար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ իր աստվածային զորությամբ հոգևորապես ծնում ու սնում է հայ քրիստոնյային, իր սուրբ խորհուրդներով իրագործում է նրա հոգու փրկությունը՝ կատարյալ կերպով գիտե Աստվածաշունչ մատյանն ու այդ Սուրբ Գրքի մեկնաբանությունը: Եվ կարիք չկա, որ որևէ մեկը, այս դեպքում ՀՀ վարչապետը, ընկնելով բողոքական հորձանուտի մեջ՝ հանդես գա աստվածաշնչական տեղիների կամայական, սխալ մեկնաբանությամբ... Ցավալի իրավիճակ է, շատ-շատ ցավալի:

Մի՞թե այդքան դժվար է ընկալել, որ մեր Ազգային Եկեղեցին, ով կատարյալ կերպով տեսնում է գալիքը, իր ամեն մի գործը, խոսքը կատարում ու հնչեցնում է ի շահ հայ ժողովրդի և ի շինություն ու հարատևումն Հայաստան աշխարհի:

Ոչ ոք, ամենապարզ քաղաքացուց մինչև վերին պաշտոնյան, Սուրբ Եկեղեցուց առավել չգիտե խորհուրդն ու արժեքը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. մի՞թե հայ հոգևորականը չէ Սուրբ Սեղանից և ամեն աստվածապաշտական արարողության ժամանակ «Խաղաղություն ամենեցուն» ասելով՝ բաշխում այդքա՜ն ցանկալի ներքին ու արտաքին խաղաղությունը: Բայց ի՞նչ գնով է տրվում այդ խաղաղությունը... աստվածուրացությա՞ն, աստվածամարտությա՞ն, աստվածային տնտեսության մասնատման ու խորտակմա՞ն: Ո՛չ, երբե՛ք, այլ՝ ամենայն սուրբ ավանդի պահպանմամբ:
Իսկ այսօր Հայոց Եկեղեցուց դուրս պահպանվո՞ւմ է մեր ազգային սրբազան ավանդը, կերտվո՞ւմ է հայի նկարագիրը, հա՞յն է տերը դառնում իր Հայրենիքի ու իր իսկ ճակատագրի...
Իշխանության ծանր բեռը կրող ամեն ոք պետք է տեսիլք ու երազ ունենա, և այդ ամենը պետք է ներդաշնակ լինի համազգային տեսիլքին ու երազին. հակառակ դեպքում տվյալ իշխանավորը չի՛ կարող ծառայել Ազգի գերագույն շահերին, չի՛ կարող տեր ու պաշտպան լինել իր ազգային հաստատություններին ու ժառանգությանը:

Գիտցած թող լինի ամեն ոք, որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին քաջ գիտե հարազատ Երկրի, Հայրենի ինքնիշխան պետության խորհուրդը, արժեքն ու կենսական անհրաժեշտությունը: Եվ այս ոգով դարեր շարունակ զորակից ու լծակից է եղել Հայոց պետությանը և իր ամեն կարելին ի սպաս է դրել Հայրենիքի ու Ազգի զոհասեղանին: Իսկ ի պահանջել հարկի, այո, որպես Ամենազոր Աստծո արդար ձայն, մարգարեական սաստիկ խոսք՝ զգուշացրել, հորդորել, խրատել ու հանդիմանել է թե՛ պարզ հավատացյալին, թե՛ ամենաբարձր պաշտոնյային: Եվ նրանք, ովքեր եղել են ճշմարիտ քրիստոնյաներ, անդրադարձել, գիտակցել և ուղղվել են՝ մնալով հավատարիմ Սուրբ Ավետարանին, մնալով հավատարիմ ազգային ուխտին:

Արդ, պատվարժան իշխանավորներ, մինչ ձեզ տրված ժամանակավոր իշխանության մասին ճառելը՝ նախ, խոսեցեք ձեր այն գործերի մասին, որոնք ուղղված են ի շինություն Հայաստան երկրի, ի պայծառություն ազգային կյանքի, ի նպաստ հայոց հոգևոր, մտավոր ու մարմնավոր անվտանգության: Եթե, արդարև, լինեին այդ գործերը՝ չէին լինի այս օրերին հնչած Ձեր ունայն խոսքերը...

Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը, և, որպես հարազատ զավակները Ձեր Մայր Եկեղեցու՝ լսեցեք աշխարհի քաոսում բարձր հնչող արդար, արթնացնող ու հոգեշահ խոսքերը Սուրբ Էջմիածնի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար ԷլբակյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» ՀայաստանինԱլիևն ընդունել է բարձրաստիճան ռուս պաշտոնյաների Ես քվեարկել եմ հօգուտ ինձ, որովհետև վստահ եմ եղել՝ շահերի բախում չկա. Հովակիմյան Ցուցարարները մտան ԵՊՀ. ուսանողներին իրազեկում են Տավուշում տեղի ունեցող դեպքերի մասինՆիկոլի հիմար մտքերը մի արտաբերեք, չարիքը Երևանում է, նա ձեռք է տալիս բոլորին, կամազուրկ մարդ է պետքԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի աշակերտները վանկարկում են «Նիկոլ դավաճան» Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան«Հանուն Ալիևի և Ադրբեջանի» օպերացիա են անում Տավուշում, հայ ոստիկանը թուրքի համար ճանապարհ է բացում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Փնտրի'ր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարին ստիպել է դաշտում մատներով փորել հողը (տեսանյութ)Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն ՊետրոսյանԵրևանում դանակահարվել է 35-ամյա տղամարդ. նա կյանքից զրկվել էՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումԲարեկամության կամուրջներ Ռուսաստանի կառավարությանն առնթեր ֆինանսական համալսարանումՎերջին շաբաթներին իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ (տեսանյութ)Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՄի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինՀԻՄԱ․ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխաՍտախոս մի եղիր, դատախազ, չես կարողանո՞ւմ, գնա, ՔՊ-ն քեզ ընտրեց, որ քրգործերը բացես․ բողոքի ակցիաԴեսպանները չե՞ն տեսնում՝ ոստիկանապետություն ենք դառնում, փող են տալիս իբր ժողովրդավարության համար (տեսանյութ)Դուք սատանային եք ծառայում, ոչ թե Հայաստանին. հոգևորականը՝ ոստիկաններինՈստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծումՍա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ ՀակոբյանինԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվելՉինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՀատիկ-հատիկ պատասխան եք տալու, որ թուրքին բերիք, դուք էլ մեզ հետ եք գաղթական դառնալու. Դանիելյան Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, ԱրագածոտնիցՈւսուցիչներ կան՝ ամիսը 25 հազար են ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ)Ոստիկանները սևազգեստ մայրերին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության մուտքինՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ)Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավորԺողովրդիս ծեծել, ջարդել եք, հիմա ո՞ր օրենքով չեք թողնում գնամ գյուղ. Բագրատ Սրբազանը` ոստիկանինՑուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում
Ամենադիտված