Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքը Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել  Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. Սինեգուբով Մակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալուն Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ) ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին 

Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ստանձնած պարտավորությունները․ Արցախի ԱԳՆ

Ռուսաստան

Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։  Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։  Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն  Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած  պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։

Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ  Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։

Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը և Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին, Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ՝ փորձ է օրինականացնել դրանք և, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը:

Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է։ Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի ՅոհաննեսոնինՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թ․-ի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՑավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Չեք նեղվո՞ւմ առաստաղի ցածրությունից․ Փաշինյանը ծանոթացել է դպրոցի դահլիճի ավարտական աշխատաքներին (տեսանյութ)Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամՔրիս Ջենները թանկարժեք խաղալիք է նվիրել Քիմ Քարդաշյանի որդուն (լուսանկար)Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու ՋերսիումՓորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից․ Ալեն Սիմոնյան Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհըՄի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույցԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ազատվել է պաշտոնից 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Էջմիածնում ձերբակալված անձանց մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, նրանք ազատ են արձակվել. Մելիքյան Էս ներկե՞լ են, թե՞ տենց է եղել. Նիկոլ Փաշինյանը Մեծամորի նորակառույց մանկապարտեզում է (տեսանյութ) Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱզատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Անդադար հնչող ազդանշաններով և եռագույններով ավտոերթը շարժվում է Երևան` Սրբազանին միանալու համար Հայերն անմիաբանության պատճառով մեկ շանս արդեն բաց են թողել. Պետք է համախմբվել Բագրատ սրբազանի շուրջ. Լևոն Հայրյան Ադրբեջանի բանակում ուսումնավարժական հավաքներ են անցկացվել Ավտոերթ՝ Շիրակից միանալու շարժմանը․ ուղիղ (տեսանյութ)Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Եթե ես պատրաստ եմ հանուն դրա ոմանց ձեռքերին չտեսնել էրեխուս արյունը, կարծում եմ՝ դուք էլ ի վիճակի կլինեք հանդուրժելու ձեզ համար անցանկալի մարդկանց ներկայությունը: Չհարամեք, խնդրում եմ» Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին Գևորգ Պապոյանը ԱՄՆ-ում խոսել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին Ալեն Սիմոնյանը Փարիզ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ կհատկացնի
Ամենադիտված