Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում է
СпортԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի մրցաշարում հենացատկի եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի թիմի առաջատար, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
«Մարզիկը որակավորման փուլում 15.116 միավորով գրավեց առաջին տեղը»,– հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։