Հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն
Հասարակություն![Հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն](/timthumb.php?src=disc/29-04-23/4117ec341071e5fe21aca231b67c9e70.jpg&w=780)
Գերմանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
«Հարգելի քաղաքացիներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։
Այն կգործի մայիսի 4-ից։
Հերթագրման հին համակարգը այսօրվանից սկսած այլևս չի գործի, սակայն արդեն իսկ գրանցված բոլոր հերթագրումները մնում են ուժի մեջ։
Նոր համակարգով հերթագրվելու մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ»։
![](banners/armflix.jpg)