Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Արտաքին ՔաղաքականՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Հայկ Ցիրունյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Կարեն Համբարձումյանը Կիպրոս կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Հայկ Կոնջորյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Անիտա Դիմիտրուին 2023 թվականի ապրիլի 6-ին Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի համար, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:
Հանդիպմանը քննարկվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համակարգված աշխատանքը:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակը` լավագույնս օգտագործելով երկու երկրների պոտենցիալը կրթության, տուրիզմի, տնտեսության եւ այլ ոլորտներում: