Սամանթա Փաուերը հանդիպել է Ալիևին ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության և վերադարձի համար Հայկ Մարությանը նոր առաջարկ է արել Վարդան Ղուկասյանին և պարզաբանել՝ ինչու չի միացել ընդդիմության ցույցերին (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ ՀՀ ԱՆ Արցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Հակարիի կամրջի մոտից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին․ ՀՀ նախկին ՄԻՊ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ Արցախում կատարվողը լուսաբանելու համար Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր Ստանո Արցախում պայթյունից հետո Ռուսաստանի սանիտարական ավիացիան տարհանել է 58 տուժածի 

Արդյո՞ք մեծ տերությունները ձախողել են արհեստական բանականության կառավարումը. Արմեն Սարգսյան

Քաղաքական

Արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի մշակման վերջին մրցավազքն ապացուցում է, որ մարդկությանը խիստ անհրաժեշտ է մեծացնել արհեստական բանականության մասին իրազեկվածության մակարդակն ու սահմանել դրան վերաբերող հստակ կանոնակարգեր և կիրառման մեխանիզմներ։

Այս մասին Newsweek պարբերականում հրապարակված սյունակում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշում է, որ վերջերս հրապարակված բաց նամակը, որը վեցամսյա մորատորիումի կոչ էր անում արհեստական բանականության (AI- artificial intelligence) համակարգերի ուսուցման համար, հակասություններ է առաջացրել: Նամակը ստորագրած բազմաթիվ նշանավոր անհատների թվում է Իլոն Մասկը, որն օրեր անց հայտարարեց իր սեփական AI նախագծի մասին:

Այս վեճը ոչ միայն ավելորդ է և անիմաստ, այլև մեր՝ որպես մարդ արարածների, մտածելակերպի սահմանափակության ակնհայտ վկայություն է, և խոսում է արհեստական բանականության վերաբերյալ իրազեկության բարձրացման և դրա շուրջ մանրակրկիտ կանոնակարգերի ու կիրարկման մեխանիզմների ստեղծման հրատապ անհրաժեշտության մասին:

«Որպես գիտնական, դիվանագետ, գործարար և քաղաքական գործիչ՝ իմ կյանքի ընթացքում ես մոտիկից հետևել եմ դարակազմիկ իրադարձությունների՝ Խորհրդային Միության փլուզումից մինչև ճնշված ազգերի ազատագրում, տեխնոլոգիայի տարածումից մինչև մարգինալացված անհատների հզորացում։ Բայց յուրաքանչյուր ձեռքբերում խարխլվել է՝ այդ իրադարձությունների հետևանքների դեմ անկեղծ պայքարում զուտ մարդկային ձախողման պատճառով։ Լինենք հստակ․արհեստական բանականությունը վիթխարի ձեռքբերում է։

Տեխնոլոգիան, որին մենք հիմա տիրապետում ենք, թերևս նույնքան նշանակալի է, որքան միջուկային էներգիան։ Այն կարող է շատ արագ բարձրացնել մարդկությանը, բայց, միևնույն ժամանակ, մարդու կողմից հստակ վերահսկողության բացակայության պարագայում կարող է մեզ դատապարտել ստրկության։ Թե ինչ կանենք հիմա՝ այս կարճ ակնթարթում, դա կվճռի մեր ճակատագիրը»,- գրում է Արմեն Սարգսյանը։ Նա արձանագրում է, որ արհեստական բանականությունը կարող է հեղափոխել կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունից, կրթությունից և առողջապահությունից մինչև ֆինանսներ և տրանսպորտ՝ բարձրացնելով արտադրողականությունն ու բարելավելով մարդկանց կյանքը։

«Մենք չպետք է վախենանք արհեստական բանականությունից։ Պետք է լրջորեն անհանգստանանք դրա չարաշահումից և սխալ կիրառումից։ Ավտոմատացման նպատակը պետք է լինի մարդու կյանքի որակի բարելավումը։ Մարդկային էակները, որոնց աշխատանքն այս տեխնոլոգիական զարգացման պայմաններում խոցելի է, չպետք է դիտարկվեն որպես երկրորդական հարց։

Միևնույն ժամանակ, մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել գաղտնիության խնդիրը, քանի որ վերլուծության նպատակով շատ մեծ քանակությամբ տվյալներ են ներմուծվում մեծ ընկերությունների և կառավարությունների կողմից վերահսկվող ԱԲ մեքենաների մեջ»,- նշում է Հայաստանի չորրորդ նախագահը։

Նա ընդգծում է, որ որոշ պետությունների արհեստական բանականությունը հնարավորություն է ընձեռել մշակելու ուղիներ ու միջոցներ, որոնցով նրանք կարող են սպառնալ ավելի մեծ տերություններին, քանի որ ԱԲ միջոցով կառավարվող սարքերը կարող են գործի դրվել՝ մանիպուլացնելու հանրային կարծիքը, բեմադրելու կիբերհարձակումներ կարևոր ենթակառուցվածքների վրա:

«Հաշվի առնելով այս և շատ այլ ռիսկեր՝ չափազանց կարևոր է, որ արհեստական բանականության զարգացումը կարգավորվի և դիտարկվի թափանցիկ միջազգային մարմնի կողմից։ Սա կպահանջի համաշխարհային մակարդակով համագործակցություն և կոնսենսուս»,- գրում է Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, սակայն, որ ներկայիս միջազգային իրադրությունը հեռու է այդ ամենին հասնելու բարենպաստ միջավայր լինելուց։ Նա նշում է, որ ԱԲ նկատմամբ տեղական մակարդակով վերահսկող մեխանիզմները պետք է ուղղված լինեն սոցիալական հուզումների կանխմանն ու մարդկային արժանապատվության պահպանմանը։

«Տեխնոլոգիաների նպատակը պետք է լինի մարդկանց բարօրության խթանումը, ոչ թե միայն արդյունավետության կամ եկամուտների ավելացումը»,- գրում է հեղինակը, ով համոզված է, որ չի կարելի թույլ տալ արհեստական բանականությունն օգտագործել տիրող անհավասարության պահպանման կամ ավելի խորացման նպատակով։

Արմեն Սարգսյանն անխուսափելի է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը նաև ռազմական գործում ու զինված ուժերում՝ նշելով․ «Մենք մտնում ենք նոր գլոբալ տեխնոլոգիական մրցավազք, որը տեսանելի ապագայում հանգեցնելու է ամենաժամանակակից նորարարությունների ներմուծմանը ռազմական ոլորտ։ Բոլոր գերտերությունները կձգտեն կիրառել այս նորարարությունները, իսկ նրանք, որոնք հետ կմնան, ի ցույց կդնեն իրենց խոցելիությունը, որը գործնականում անհնարին կլինի կոծկել սովորական զենքով։

Իմ երջանկահիշատակ ընկեր Սթիվեն Հոքինգը նախազգուշացրել էր այն ապագայի մասին, որտեղ արհեստական բանականությունը կստրկացնի մարդկությանը։ Իսկ ես վախենում եմ այն ապագայից, որտեղ արհեստական բանականությունը գերտերություններին ինքնաբերաբար կմղի ոչնչացնել մարդկությանը»։ Հայաստանի չորրորդ նախագահը համոզված է, որ արհեստական բանականության՝ ռազմական բնույթի մարտահրավերին ոչ մի երկիր, առավել ևս՝ տեխնոլոգիական ընկերություն, չի կարող միայնակ դիմակայել։

Ուստի, դա պետք է մարդկանց դրդի մշակել կանոններ, որոնք կպաշտպանեն մեր՝ որպես գոյություն ունեցող առանձին տեսակի շահերը։ «Հաշվի առնելով մարտահրավերները, մեծ տերությունների՝ արհեստական բանականության կառավարման ձախողումը վկայում է նրանց քարացած մտածելակերպի և կարճատեսության մասին: Կարո՞ղ են նրանք մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և գլոբալ համաժողով հրավիրել արհեստական բանականության կարգավորման վերաբերյալ:

Քանի որ պատասխանը միանշանակ չէ, իսկ աշխարհը սպասելու ժամանակ չունի, արհեստական բանականության մարտահրավերին համարժեք գլոբալ պատասխանը ի մի բերելու բեռը կարող են կրել փոքր երկրները։ Ատոմային ռումբի հայտնվելուց ի վեր միջազգային հարաբերություններում ուժերի հավասարակշռությունը հիմնված է միջուկային տերությունների գերակայության վրա, որոնք ձևավորում են խաղի կանոնները և սահմանում կարմիր գծեր մնացած բոլորի համար:

Արհեստական բանականությունը փոքր, բայց խելացի ու պատասխանատու երկրների համար կարևոր հնարավորություն է ստեղծել կառուցողական դերակատարում ունենալու այս հարցում, և պահն է, որ նման պետությունները միավորվեն ու առաջատարի դեր ստանձնեն՝ համաշխարհային համաժողով հրավիրելու, հակամարտող գերտերությունների միջև միջնորդ հանդիսանալու և ԱԲ վերաբերյալ միջազգային համաձայնության գալու նպատակով։

Միակ լուծումը պատասխանատու դերակատարների կողմից կազմակերպված համաշխարհային երկխոսությունն է՝ ձևակերպելու և համակարգելու կանոններն արհեստական բանականության շուրջ։ Պետք է դադարեցնել ոչ թե տեխնոլոգիական աճը, այլ՝ տարաձայնությունները ժողովուրդների միջև՝ Եվրոպայից մինչև Ասիա, որոնք արգելակում են մարդկության նվաճումներն ի բարօրություն մարդկանց օգտագործելու՝ մեր կարողությունը»,- եզրափակում է Արմեն Սարգսյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամանթա Փաուերը հանդիպել է Ալիևին ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության և վերադարձի համար Հայկ Մարությանը նոր առաջարկ է արել Վարդան Ղուկասյանին և պարզաբանել՝ ինչու չի միացել ընդդիմության ցույցերին (տեսանյութ)Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ ՀՀ ԱՆԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Հակարիի կամրջի մոտից ձերբակալել են Վիտալի Բալասանյանին․ ՀՀ նախկին ՄԻՊ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ Արցախում կատարվողը լուսաբանելու համար Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր ՍտանոԱրցախում պայթյունից հետո Ռուսաստանի սանիտարական ավիացիան տարհանել է 58 տուժածի Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետՀորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունն Արցախում դադարեցվել է Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանըՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ«2-3 կանեստրով ո՞նց կարող էին նաև սիգարետ պահել ձեռքներին». Ստեփանակերտի պայթյունից տուժածի հարազատ Գեղարքունիքի պարեկները մեքենայում թմրանյութ են հայտնաբերել Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի Արցախի բնակչության համար«Լիրիկան»` դեղատնից. 43-ամյա կինը կալանավորվեց Ծնվել է քառօրյա պատերազմի մասնակից Անդրե Վարդումյանի որդին Աշոտյանի գործը հանձնվել է դատարան, նրան բաց չեն թողնի. փաստաբան Սամվել Բաբայանը իբր Բաքվի սարսափն էր, բայց հանգիստ անցնում, գալիս է այս իրավիճակում. Զոհրաբյան Երբ Բաբայանը խոսում էր շպիոնների մասին, այլևս հարց չի առաջանում՝ ինչու իրեն չձերբակալեցին Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴ Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացելՍամվել Բաբայանի խոսքերից հետո ադրբեջանցիները սկսել են ավելի խիստ ստուգել մարդկանց. պատգամավոր Իրականացվում է ԱՀ խնամքի հաստատություններում երեխաների և տարեցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, նրա իրավունքները կպաշտպանենք. Պեսկով Այրվածքաբանության կենտրոնում բուժում են ստանում պայթյունից տուժած 86 մարդ, 20–ի վիճակը ծայրահեղ ծանր է Ժամը 15:00-ի դրությամբ 50 243 ԼՂ բռնագաղթված է հատել Հակարիի կամուրջը. վարչապետի խոսնակ Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է․ Հայաստանը պետք է իրեն պաշտպանի իրավական մեթոդներով Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը ուրախանալ. ադրբեջանագետը՝ Վարդանյանի ձերբակալման մասին Թուրքիան ցավակցություն է հայտնել է Ստեփանակերտում տեղի ունեցած պшյթյունի կապակցությամբՈնց էր սազում էդ զինվորական հագուստը, ինչ սիրով էր խոսում իր ծառայության մասին. զոհվածի հորաքույր Զելենսկին հայտնի ֆուտբոլիստին իրեն խորհրդական է նշանակել Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կադրերըԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԱնհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ․ «ՀայաՔվե» ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ Ռուսական ուղղաթիռներով Հայաստան են տեղափոխվում Ստեփանակերտի պայթյունից վիրավորվածներ Վրաստանում իջեցվել են պետական ​​դրոշներըԿանադան կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելՎարդանյանի կինը հաստատեց՝ նա ձերբակալվել և գերեվարվել է Հաջիևը հայտարարել է, թե «հայերն իրենց կամքով են հեռանում Արցախից»Հետո ոչ միայն ուշ կլինի, այլև՝ անհնար․ Դանիելյան2018-ին չմերժեիք նախկինը, որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք․ մեռա խնդրելով. ասողին լսող էր պետքՏարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը խաղաղապահներն են. ԶախարովաՄեր զորակցությունն ենք հայտնում անցյալ շաբաթվա ընթացքում Արցախում զոհվածների ընտանիքներին
Ամենադիտված