57-ամյա Էլիզաբեթ Հերլին լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Լուսանկարներ![57-ամյա Էլիզաբեթ Հերլին լողազգեստով ցուցադրել է կազմվածքը](/timthumb.php?src=disc/09-05-23/8156570f5c81153e1b57fd0b77fa8597.jpg&w=780)
Բրիտանացի դերասանուհի, մոդել և դիզայներ Էլիզաբեթ Հերլին կեցվածք է ընդունել սեփական ապրանքանիշի հավաքածուից լողազգեստով։ Համապատասխան նկարները աստղը հրապարակել է իր անձնական բլոգում։
Լուսանկարներում 57-ամյա Էլիզաբեթ Հերլին կեցվածք է ընդունել դեղձի գույնի բիկինիով։ Աստղը լողափնյա տեսքը լրացրել է հսկայական ականջօղերով և մեղմ դիմահարդարում է արել՝ շեշտը դնելով աչքերի վրա։
«Ծերանում է ինչպես թանկ գինին», «Մոլորակի ամենահիասքանչ կանանցից մեկը»,- հրապարակման տակ մեկնաբանություններում գրել են դերասանուհու երկրպագուները։
2005 թվականին Էլիզաբեթ Հերլին թողարկեց իր սեփական լողազգեստի ապրանքանիշը՝ Elizabeth Hurley Beach-ը:
![](disc/09-05-23/e6b721bb92bc0955b5e8f4e0d89c3b96.jpg)
![](banners/armflix.jpg)