ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները կարևորել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
ՔաղաքականՄայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը: