Դեռ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին
Արտաքին Քաղաքական![Դեռ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին](/timthumb.php?src=disc/22-04-24/349c7383b27d260601f9c2a597b8b4c8.jpg&w=780)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմաղամբետովը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. հուսով եմ՝ դեպի լավը»,- ասել է Թասմաղամբետովը։
![](banners/armflix.jpg)