Դեսպան Մակունցը կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը եւ զեկույցներ հանձնել
ՔաղաքականՄայիսի 23-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ), որի ժամանակ քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։
ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ անդրադառնալով հումանիտար բնույթի հարցերին՝ դեսպանը կոնգրեսականին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները։