Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում
Արտակարգ Պատահար

Մայիսի 27-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել՝ 17:05-ին: Այրվել են կենցաղային իրեր։