32-ամյա Ռիտա Օրան ժամադրության է գնացել «մերկ» զգեստով
ԼուսանկարներԵրգչուհի Ռիտա Օրան «մերկ» զգեստով ամուսնու հետ ժամադրության է գնացել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում համապատասխան նկարները։
32-ամյա Ռիտա Օրան և 47-ամյա Թայկա Վայտիտին այցելել են Սիդնեյի «Ապոլլոն» հունական ռեստորան: Հանրության առջև հայտնվելու համար երգչուհին ընտրել է «մերկ» կիպ մաքսի զգեստ։ Արտաքին տեսքը համալրվել է թավշյա սրածայր բարձրակրունկներով։ Նա ներկայացել է գանգուր սանրվածքով և թեթև դիմահարդարմամբ։
2022 թվականին Ռիտա Օրան ամուսնացավ Տայկա Վայտիտիի հետ, ում հետ հանդիպել է մոտ մեկ տարի։ Երգչուհին և կինոռեժիսորը գաղտնի ամուսնացել են Լոնդոնում և նշել այս իրադարձությունը հարազատների ու մտերիմների նեղ շրջապատում։