Կոտրել են «Հայփոստի» դռան ապակին և գողացել զինվորի համար նախատեսված հանգանակության արկղի գումարը
Արտակարգ Պատահար

Այսօր՝ մայիսի 31-ին, հերթական անգամ թալանել են «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 4/2 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0082 փոստային բաժանմունքում գողություն է տեղի ունեցել։
shamshyan.com-ը հայտնում է, որ մինչ այդ, ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ա․ Բագրատյանը, Կ․ Պատուրյանը ծառայության ընթացքում «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում լսում են հակաառևանգման ձայնային ազդանշան։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը քարով կոտրել է մուտքի դռան ապակին, մտել ներս և գողացել օպերատորական սեղանի վրա դրված, զինվորի համար նախատեսված հանգանակությունների արկղում եղած գումարը, ապա դիմել փախուստի։ Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։