Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան ՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց է ԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Այսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Թուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 5 մարդ, ևս 30-ը տուժել են Վերջին արցախցիները լքում են Ստեփանակերտը ՄԱԿ-ում կոչ են արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածների համար 

Դիլիջանի քրեական հետախուզության պետի կողմից ծեծի ենթարկված տղան առ այսօր ինքնամփոփ է, չի շփվում, վախեր ունի

Հասարակություն

ՆԳՆ Դիլիջանի քրեական հետախուզության պետ Արսեն Ղայթմազյանը Դիլիջանի հյուրանոցում հարձակվել և ծեծի է ենթարկել 16-ամյա մատուցողին, երբ վերջինս հայտնել է, որ հյուրանոցում սենյակ ամրագրելու համար պետք է կանխավճար թողնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժող Արամ Ամիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Սասուն Ռաֆաելյանը։


Դեպքի մասին հայտնի դարձավ օրերս. մամուլում տարածվեց կադրերը, որտեղ տեսանելի էր, թե ինչպես է Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում 16-ամյա տղային։

Հետագայում պարզվեց, որ միջադեպը գրանցվել է մոտ 1,5 ամիս առաջ՝ ապրիլի 10-ին։ Նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակներում 16-ամյա պատանին, որը ռեստրանային համալիրում մատուցող է աշխատում, տուժող է ճանաչվել, սակայն տղային դաժանաբար ծեծի ենթարկելու համար պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում այդպես էլ չէր հարուցվել՝ պաշտոնյայի «զղջման» հիմքով։ Փաստացի գործը փորձ էր արվել ծածկադմփոց անել և միայն բարձրացված աղմուկից հետո դատախազի որոշմամբ վերացվեց քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշումը։ ՆԳՆ պաշտոնյայի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցված են՝ պայմանավորված ծառայողական քննությամբ։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սասուն Ռաֆաելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ ժամը 23.30-ի սահմաններում, երբ իր վստահորդը, գտնվելով աշխատավայրում, նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանվել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ավտոմեքենա, ինչից հետո վարորդը իջել է ավտոմեքենայից, մոտեցել տղային՝ տուժողին, խնդրել, որ իրեն տրամադրեն սենյակ, ցանկացել է հյուրանոցային համալիրում գիշերել։

«Իմ վստահորդի կողմից, բնականաբար, որևէ առարկություն չի ներկայացվել, ուղղակի խնդրանք է ներկայացվել,որ նախապես վճարում կատարվի, ինչից ոստիկանության աշխատակիցը բորբոքվել է և հարձակվել Արամ Ամիրյանի վրա, սկսել հարվածներ հասցնել նրա գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչից հետո Ամիրյանը մի կերպ ուղղակի կարողացել է դիմել փախուստի»,- հայտնեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ հրապարակված կադրերում երևում է, որ դեպքին ականատես է նաև տղամարդ, որը փաստացի չի միջամտում՝ անչափահասին օգնություն տրամադրելու համար, Ռաֆաելյանն արձագանքեց՝ նշելով, որ հիշյալ անձի հետ որևէ խոսակցություն չի ունեցել, հավանաբար, վախեցել է։

«Եթե դատենք տուժողի տեսքից, ապա վերջինս փորձում է ընդամենը պաշտպանվել, անգամ չի փորձում հարվածել ինքնապաշտպանության նպատակով, ընդամենը պաշտպանվում է և հնարավորության դեպքում դիմում փախուստի»,-նշեց Ռաֆաելյանը։

Նրա խոսքով՝ դեպքից հետո անձն առ այսօր դարձել է ինքնամփոփ, չի շփվում այլ անձանց հետ, վախեր է առաջացել։ «Հաշվի առնենք, որ անձն ընդամենը 16 տարեկան է և, բնականաբար, լավ օրից չէ, որ 16 տարեկանում որոշել է մատուցող աշխատել։ Այսինքն՝ ունեցել է գումարի կարիք, 16 տարեկանում եկել է աշխատելու և բռնության ենթարկվել՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից»,- ասաց տուժողի ներկայացուցիչը։

Դեպքի ժամանակ տուժողը չգիտեր, որ իրեն բռնության ենթարկողը ոստիկանության պաշտոնյա է, փաստաբանը հայտնում է, որ նախկինում երբևէ առնչություն չի ունեցել, դեպքի ժամանակ էլ՝ պաշտոնյան չի ներկայացել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ ԲեգլարյանՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց էԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալներըՍուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններիցԱյսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն էՀայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն ՄխիթարյանՄտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքներըԹուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 5 մարդ, ևս 30-ը տուժել ենՎերջին արցախցիները լքում են ՍտեփանակերտըՄԱԿ-ում կոչ են արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածների համարԱյսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիներըԴատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 64 մլնՎերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվենԱնհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆԱդրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարըԽոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ ենՀամացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը«Ժողովուրդ». Ինչու է դատախազն ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում«Ժողովուրդ». ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու«Հրապարակ». Տարօրինակ «զուգադիպություն»«Փաստ». Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի«Փաստ». «Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է»«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց«Ժողովուրդ». Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է«Փաստ». ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը«Հրապարակ». «Ալբերտ Բազեյանը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին»Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհՄեծ Բրիտանիան 1,2 մլն դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար Ստեփանակերտը լքող վերջին հայերը (տեսանյութ) Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ ՀայաստանԱվտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ԱՄՆ-ում ձերբակալվել է ռեփեր 2Pac-ի սպանության մեջ կասկածվողըՖրանսիայից ստացված աջակցությունը կուղղվի բռնագաղթված 250 ծանր վիրավորներին բուժելուն Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել էԱդրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը ԼՂ բոլոր քաղաքացիական հաստատություններից․ ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի դատարանինԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթները պատրաստ են. Սյունիքի մարզպետ Շամբի ջրամբարի ափամերձ հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի առաքելությունը Արցախում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները Ֆրանսիան Արցախից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 1 զոհ, 1 վիրավոր Արցախից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ է բացվել Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան Ի՞ նչ գին է վճարելու Հայաստանը՝ Փաշինյանի արևմտյան կտրուկ շրջադարձի դիմաց
Ամենադիտված