Փաշինյանը գնացել է Անկարա, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի․ պատգամավոր
Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Փաշինյանը գնում է Էրդողանին անձամբ շնորհավորելու։ Այն Էրդողանին, ով մարզել ու Բայրաքթարներով զինել է ադրբեջանական բանակը, գեներալներ է ուղարկել որ ղեկավարեն են 44-օրյա պատերազմը, շարունակում է Հայաստանը շրջափակված պահել, լկտիաբար իր պայմաններն է թելադրում Հայաստանին, սպառնում է մեր եկրին․․․ Ոչ տրամաբանություն փնտրեք, ոչ արժանապատվություն։
Փաշինյանը գնացել է, որ անձամբ Էրդողանի թրի տակով անցնի, զեկուցի, որ Էրդողանի բոլոր հրամանները կատարված են»։