Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն կարող է համաձայնության գալ մինչև տարեվերջ Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու շուրջ Երեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ռեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներ Զարմացնում է ռուսական հեռուստատեսության փակման թեմայի քննարկումը․ Կարասին Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Եղիշե Կիրակոսյան Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ 

Նախընտրական խոստումներից «թռածները»

Վերլուծական
Հետհեղափոխական Հայաստանում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հպարտ քաղաքացիներին խոստումներ էին տալիս, իրենց խոսքերով՝ աննախադեպ խոստումներ, աննախադեպ ծրագրերի իրականացման մասին խոսելով, որոնք սակայն մնացին թղթի վրա։ Վերջերս ընտրված համայնքապետերն էլ որոշել են չխախտել ավանդույթը և նույնպես մոռանալ նախընտրական շրջանում հանրությանը և ընտրողներին տված խոստումները:
 
Դիցուք՝ 2019 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները շուտափույթ ավարտելու ՀՀ կառավարության պատրաստակամության մասին։ 2020-ին արդեն իրանական կողմը բացահայտ հայտարարեց, որ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների դանդաղումն իրենց մեղքով չէ, թե ում մեղքով է, թերևս պարզ է։ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն այդպես էլ մնացել է թղթի վրա։
 
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը 2018-ի սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Դաշտավան համայնքում «Արմոն» ՍՊԸ-ն վարձակալության է վերցրել 15 հա տարածք եւ առաջիկա տարիներին պատրաստվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան։ Բնականաբար, այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ, թերևս միայն անեկդոտների առիթ։
 
Իշխանատեղափոխությունից հետո Շիրակի մարզում այս իշխանությունների անմիջական հովանավորությամբ պետք է բացվեր ինքնաթիռաշինական գործարան, հրեաների հետ ինչ-որ ազատ առևտրային գոտի, իսկ Գյումրիում էլ՝ օդային տրամվայներ։ Դժվար է նույնիսկ հաշվել, թե այս ընթացքում քանի մարզպետ փոխվեց Շիրակում, սակայն ո՛չ Կարեն Սարուխանյանի, ո՛չ Հովհաննես Հարությունյանի, ոչ էլ Նազելի Բաղդասարյանի ձեռքերն այդ կայսերական նախագծերի իրականացմանն այդպես էլ չհասան։
 
Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է բավական երկար ժամանակ, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 
 
Ընտրվելուց հետո 100 օրվա ընթացքում Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հանդիպել էր համայնքի դպրոցականների հետ, հպարտացել են նրանով, որ կանոնավոր աղբահանություն է համայնքում իրականացվում, կարծես, դա մեծագույն լավություն է թալինցիներին, և դպրոցներից մեկի կտուրին տեղադրել էր արևային վահանակներ։ Թվում էր` ընտրվելուց հետո Սափեյանը թափ կհավաքի, բայց նա, կարծես թե, այլ պլաններ ուներ։
 
Մյուս պաշտոնյան Դիանա Գասպարյանն է: Վերջինս խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա, թերևս՝ բնակիչները ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:
 
Հաջորդ պաշտոնյան Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է: Վերջինս ընտրվելուց առաջ խոստանում էր եղած ռեսուրսները ճիշտ բաշխել ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ լուսավորության ցանցի ընդլայնման, ե՛ւ ոռոգման համակարգի լավացման, ե՛ւ քաղաքում մշակութային կյանքի ակտիվացման համար, ընդ որում՝ ոչ միայն համայնքային բյուջեով, այլեւ ծրագրերով, սուբվենցիոն ծրագրերով՝ ներդրողներ եւ ներդրումներ բերելով քաղաք: Ինչպես երևում է Արմավիրի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ քաղաքապետը դեռ չի հասել իր տված խոստումների իրականացմանը, սակայն որպես սփոփանք կարելի է նշել, որ մշակութային միջոցառումների պակաս քաղաքում չի զգացվում:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բրիտանիայում երկրպագուին ձերբակալել են քաղցկեղից մահացած տղային ծաղրելու համարԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն կարող է համաձայնության գալ մինչև տարեվերջ Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու շուրջ Երեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ռեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներ Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած Ինչու է Ադրբեջանը ձերբակալել Դավիթ Բաբայանին․ բացառիկ մանրամասներԶարմացնում է ռուսական հեռուստատեսության փակման թեմայի քննարկումը․ ԿարասինԱպօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Եղիշե Կիրակոսյան Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Փոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետևանքները ՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ օգտակար կլինի միայն Ադրբեջանի քարոզչության համար․ ամերիկացի լրագրողԼՂ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներ «չի տեսել»Մանրամասներ` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման վերաբերյալ Հրազդանի բուժկենտրոնի մասնագետներն այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված, խնամքի տներում գտնվող անձանց. ՀՀ ԱՆ Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այդ ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը․ ԶԼՄ«Ես Փաշինյանի թիմի հետ կապ չունեմ». Վաղարշակ ՀարությունյանՀռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՀՀ ՊՆԶորակի՛ց եղեք Հայաստանին, հայրենազրկված արցախցիներին․ Վեհափառ Հայրապետը՝ ԱՄՆ Հայոց թեմին Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 15. Արամայիս ԳրիգորյանՆշանադրություն արցախցի և շիրակցի ընտանիքներումՍտեփանակերտում անհայտ անձը կրակ է բացել ռուս-ադրբեջանական պարեկային ծառայողի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ Վերին Լարսում կուտակումներ են․ 1000-ավոր բեռնատարներ հերթի մեջ են Ժամը 20։00-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 100․520 անձ արդեն Հայաստանում էՈրոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ ԼավրովՓաշինյանը ԵՀ նախագահի հետ քննարկել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքներըԽաչատուր Սուքիասյանի «Հայէկոնոմբանկը» բոլոր արցախցիների վարկերը չեղարկել է և վերադարձրել ոսկիներըՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 14. Զոհրաբ ՄնացականյանՎահագն Խաչատուրյանը և Հարիս Գեորգիադեսը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններինՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ ԼավրովԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր Ստեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար ԱՄՆ-ում տղամարդը «մարդկային ատամներով» ձուկ է բռնել Որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը. 5165 շարժում2023 թ. հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ Միջազգային հանրությունից պետք է արձագանքի ձևով հստակ գործողություն. Արգենտինայի դեսպանը՝ Սիմոնյանին Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» «Նուբարաշեն» ՔԿՀ–ի ծառայողները կետչուպի տուփից հայտնաբերել են բջջային հեռախոսներ Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանըԶգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը՝ Էրդողանին Ես անվտանգ հասել եմ Երևան․ տեսել եմ դժոխքը, տեսել աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան Իրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Դոլարի ու եվրոյի փոխարժեքները աճել են
Ամենադիտված