Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը 

Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից. «Հետք»

Տնտեսություն

2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերությունից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշակելու գործով, գրում է «Հետքը»

938 միլիոն դրամի պատվեր՝ միայն 2023 թվականի առաջին 5 ամիսներին

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի գնորդները 2023 թվականի ընթացքում եղել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Մասիսի համայնքապետարանը։ Ընկերության հետ այս տարի կնքվել է ընդհանուր 5 պայմանագիր, որոնցից 3-ը բաժին է հասել ՏԿԵՆ-ին, 1-ական՝ Երևանի քաղաքապետարանին ու Մասիսի համայնքապետարանին։

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն զբաղվում է ճանապարհների գծանշման աշխատանքներով։ 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։

Մեկ այլ պայմանագրով, որի արժեքը կազմել է մոտ 160 միլիոն դրամ, «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետք է գծանշումներ անի Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։

ՏԿԵՆ-ի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև այս տարվա երրորդ պայմանագիրն էլ կնքվել է 2023թ․ ապրիլի 26-ին։ Մոտ 62 միլիոն դրամի դիմաց ընկերությունը պարտավորվել է գծանշման աշխատանքներ կատարել Արարատի և Արմավիրի միջպետական ու հանրապետական ճանապարհներին։

Երևանի քաղաքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ մարտի 20-ին։ Համայնքային բյուջեից ընկերությանը փոխանցվելու է ընդհանուր 365 միլիոն դրամ՝ մայրաքաղաքի փողոցները գծանշելու համար։ Մասիսի համայնքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև հունվարի 12-ին կնքված պայմանագրի արժեքն էլ կազմել է 8 միլիոն դրամ։

Այսպիսով, միայն 2023 թվականի ընթացքում «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետական և համայնքային մարմիններից ստացել է ընդհանուր 938 միլիոն դրամի պատվեր։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին հիմնադրված այս ընկերությունը 100 միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել նաև 2021 և 2022 թվականներին, որոնց նախկինում «Հետքն» անդրադարձել է։

Խմբով՝ նախնական համաձայնությամբ, պետությունից հափշտակել են մոտ 256 միլիոն դրամ

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է, որը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։

2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ գնման գործընթացը կազմակերպելիս մյուս ընկերությունների համար ստեղծվել են հակամրցակցային պայմաններ, ինչն էլ հնարավորություն է տվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին հաղթել մրցույթներում։ 2021թ․ ապրիլի 8-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նույն թվականի ապրիլի 14-ին՝ մուտքագրվել դատարան։

Ամբաստանյալի կարգավիճակում են միայն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ Նախաքննության ընթացքում գործով անցող մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ինչ վերաբերում է դատական գործին, ապա այն դատարան մտնելուց երկու տարի անց դեռևս անավարտ է և գտնվում է դատաքննության փուլում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան
Ամենադիտված