Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности 

Սեփական թերացումները «կռուտիտներով» քողարկող պաշտոնյաների 10-յակը

Аналитический

Այս օրերին ԱԺ-ում տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացնում են իրենց կառույցի նախորդ տարվա աշխատանքի կատարողականը, և այդ կատարողականներից պարզ է դառնում, որ գործ ունենք լրջագույն թերակատարման և ձախողման հետ: Սակայն, դա չի խանգարում հայ պաշտոնյաներին ձախողման գլխավոր պատասխանատու և մեղավորներ կարգել, անշուշտ, ոչ իրենց, այլ այս կամ այն երևույթը, իրավիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՔՊ-ական պաշտոնյաների կռուտիտների տասնյակը:

Դիցուք՝ երեկ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ հաշվեքննիչ պալատի կողմից իր կառույցում հայտնաբերած խախտումները, իհարկե, իրականությանը համապատասխանում են, սակայն, մեղավորը ոչ թե ինքն է, այլ պատերազմը և քովիդը: 

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ ջրառի խնդիր ենք ունենալու և չբացառեց, որ նորից դիմելու են ԱԺ՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելու նպատակով: Միևնույն ժամանակ Տերտերյանը չնշեց, թե ի վերջո ով է մեղավոր և ով է թերացել նրանում, որ Հայաստանի ջրամբարները թերի են լցվել նախորդ տարի: Երևի այս դեպքում էլ գլխավոր մեղավորը անձրևների սակավությունն էր:

Ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Խոստումներով հանրությանը կերակրող պաշտոնյան շաբաթներ առաջ էլ հայտարարեց, որ լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Մինչ օրս նրանցից որևէ նորություն չկա: Վերջերս Քերոբյանը այցելել էր Գյումրի և այնտեղ նրա ներկայացրած ծրագիրը «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարում է, որ իրեն ՊՆ-ն չի զեկուցում թե սահմանագծման և սահմանազատման ինչ գործողություններ են կատարվում Սյունիքում: Ասել է թե՝ Սյունիքից անգամ եթե որոշ տարածք պակասի, մեղավորը ինքը չէ, այլ ՊՆ-ն: Իսկ թե ինքը որպես մարզպետ ինչ է արել, որպեսզի հասկանա սահմանային իրավիճակը և հարկ եղած դեպքում նաև կարծիք արտահայտի, կամ գնահատական հնչեցնի՝ հայտնի չէ:

Դիցուք՝ նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ:  Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծել էր՝ կա հստակ, խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ «Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնց պաշարները Կարմիր խաչի հետ միասնական ձևով մշտապես թարմացվել են, և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն: Նորից եմ կրկնում՝ դրանք ունեն խիստ ընթացակարգ՝ ինչպես են տեղադրվում պարկերի մեջ, զմռսվում և պահպանվում»,- ասել էր առողջապահության նախարարը: Ասել է թե, նախարար Ավանեսյանը չի ընդունել և մինչ օրս էլ չի ընդունում իր կողմից թույլ տված թերացումը:

Վերջին ամիսներին բավական շատ խոսվեց տիեզերք ուղարկված առաջին հայկական արբանյակի մասին: Ի դեպ, այդ արբանյակի գործնական արդյունավետությունը հավաստող որևէ ապացույց դեռ հանրությանը չի ներկայացվել, սակայն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը պնդում է, որ իսպանական կողմով է պայմանավորված, որ արբանյակը դեռ ամբողջությամբ չի ծառայում ՀՀ ազգային և պետական շահերին։ Այս անգամ էլ մեղավորը իսպանացիներն են:

Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ դրամի ծախս, ճշտված պլանով այն նվազեցվել է մինչեւ 30 միլիարդի, փաստացի իրականացվել է 28 միլիարդ դրամի ծախս, որը կազմել է 93 տոկոս: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով այդ թերակատարման վրա ազդել են արտաքին գործոնները:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նույնպես չի գտնում, որ ծայր առած համատարած թանկացումների մեջ առկա է իր ղեկավարած կառույցի թերացումը: Ինչպես միշտ՝ ավանդույթի համաձայն, այս կառույցի ղեկավարը հղում է անում միջազգային շուկայում արձանագրվող այս կամ այն տենդենցի վրա, իսկ այն, որ, օրինակ, ՄՊՀ-ն աչք է փակում խոշորների կողմից նկատվող ոչ մրցակցային վարքագծի վրա՝ գնաճի վրա որևէ կերպ չի արտացոլվում:

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ այն բանում, որ իր կառույցը տապալել է իր առջև դրված խնդիրները, մեղավոր է ոչ թե ինքը և իր գործընկերները, այլ սփյուռքը, որը, ըստ Սինանյանի, ուղղորդվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից և չի ցանկանում համագործակցել Հայաստանի գործող իշխանությունների հետ: Բնականաբար, Սինանյանը չի ընդունում այն ակնհայտ հանգամանքը, որ հենց իր ապիկար վարքագիծն է հանգեցրել Հայաստան-սփյուռք կապի խզմանը:

Սեփական թերացումը այլոց վրա բարդող պաշտոնյաների տասնյակը անշուշտ եզրափակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս օրեր առաջ կռուտիտների մաստեր կլասս էր ներկայացնում ԱԺ-ում: Մեղավոր էին բոլորը՝ պատերազմը, համավարակը, ռուսները, ներքին և արտաքին թշնամիները: Ասել է թե ՝ բոլորը, բացի իրենից՝ Փաշինյանից:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании
Самое популярное