Հենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն Հայաստան Արցախից եկած բուժաշխատողներին աշխատանքով կապահովենք, միայն պետք է գրանցվեն. Ավանեսյան Դատախազությունը քաղաքապետարանի քաղշին վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 451 մլն դրամ Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Արցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան ՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց է ԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Այսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է 

Իշխանության յուրայինների «թայֆայական» շահերը՝ օրենքից վեր

Վերլուծական

Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ օրենքի կոպիտ խախտումով նույն հանցանքի համար երկրորդ անգամ կալանավորվեց զոհված զինծառայող  Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ինչպես երևում է նմանատիպ հանցանքներ գործած ՔՊ-ականների համար օրենքը կամ գրված չէ կամ էլ գրված է լուրջ վերապահումներով:

Դիցուք՝  այս տարվա ապրիլի 24-ին հայտնի էր դարձել, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Ավելին՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Օրեր առաջ Գյումրիում միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ականների մասնակցությամբ․ գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է իր տունը վերանորոգող արհեստավորի՝ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։ Ըստ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության, 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետ, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»: Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։


Մեկ այլ օրինակ, օրեր առաջ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանը ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը:

Ինչպե՞ս է ստացվում, որ իսկապես մարդ առևանգած, նրան կտտանքների ենթարկած ՔՊ-ականները կամ ազատ են արձակվում, կամ նրանց կալանքը փոխարինվում է առավել մեղմ միջոցների, իսկ Փաշինյանի որդուն ընդամենը ավտոմեքենա նստելու առաջարկ արած զոհված զինծառայողի մորը նույն արարքի համար երկրորդ անգամ են կալանավորում: Մի բան, ինչը օրենքի տեսանկյունից ընդհանրապես նոնսենս է: Ինչպես երևում է՝ թայֆայական մոտեցումը ՔՊ-ում օրենքից վեր է, ինչպես և իրենք՝ ՔՊ-ականները....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հենաշարժողական խնդիր ունեցող 15 արցախցի Ստեփանակերտում է. այսօր նրանց կտեղափոխեն ՀայաստանՌուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել ՍտեփանակերտԱրցախից եկած բուժաշխատողներին աշխատանքով կապահովենք, միայն պետք է գրանցվեն. ԱվանեսյանԴատախազությունը քաղաքապետարանի քաղշին վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 451 մլն դրամԱյս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. ԱվանեսյանԱրցախից ժամը 12:00-ի դրությամբ 100․417 մարդ է բռնի տեղահանվել ՀայաստանԱրցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ ԲեգլարյանՈՒՂԻՂ․ Արցախից բռնահանվածների վիճակի մասին կառավարությունում ճեպազրույց էԿԳՄՍ-ն հավաքագրում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալներըՍուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններիցԱյսօր Ս.Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն էՀայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն ՄխիթարյանՄտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքներըԹուրքիայում ավտոբուս է շրջվել, մահացել է 5 մարդ, ևս 30-ը տուժել ենՎերջին արցախցիները լքում են ՍտեփանակերտըՄԱԿ-ում կոչ են արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանվածների համարԱյսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիներըԴատախազությունը «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 64 մլնՎերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվենԱնհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆԱդրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարըԽոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ ենՀամացանցում տարածվում է Տարոն Չախոյանի և Արմեն Խաչատրյանի սկանդալային նամակագրությունը«Ժողովուրդ». Ինչու է դատախազն ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում«Ժողովուրդ». ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու«Հրապարակ». Տարօրինակ «զուգադիպություն»«Փաստ». Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի«Փաստ». «Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է»«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից«Հրապարակ». Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց«Ժողովուրդ». Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է«Փաստ». ԶՊՄԿ-ն Սյունիքում զգալի աշխատանք է կատարել. ի՞նչ է հայտարարել տնօրենը«Հրապարակ». «Ալբերտ Բազեյանը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին»Ինչո՞ւ գլխավոր դատախազը չի հետախուզում եւ կալանավորում Ադրբեջանի գեներալներին. «Ժողովուրդ»Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհՄեծ Բրիտանիան 1,2 մլն դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար Ստեփանակերտը լքող վերջին հայերը (տեսանյութ) Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ ՀայաստանԱվտովթար` Սյունիքում. վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են ԱՄՆ-ում ձերբակալվել է ռեփեր 2Pac-ի սպանության մեջ կասկածվողըՖրանսիայից ստացված աջակցությունը կուղղվի բռնագաղթված 250 ծանր վիրավորներին բուժելուն Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Խորհուրդ եմ տալիս հերթական անգամ չփորձել մեր համբերությունը․ Ալիևը նորից սպառնացել էԱդրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը ԼՂ բոլոր քաղաքացիական հաստատություններից․ ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի դատարանինԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային աջակցության փաթեթները պատրաստ են. Սյունիքի մարզպետ Շամբի ջրամբարի ափամերձ հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել ՄԱԿ-ի առաքելությունը Արցախում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները
Ամենադիտված