Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն. խուճապի չմատնվել Ձեր «ռազբիռատները» փաշինյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին Քրիստինե Գրիգորյանը` արտաքին հետախուզության ծառայության պետ Հոկտեմբերի 4. Օրվա խորհուրդ Սամվել Շահրամանյանը ձերբակալվել է. «Հրապարակ» «Իրավունք». Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը «Ժողովուրդ». Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել «Հրապարակ». ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում իշխանությունը «Ժողովուրդ». Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել «Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյայի ու թաղապետի գործերը լավացել են. ինչ ունեցվածք ունեն Հակոբյան եղբայրները 

Ինչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո  հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա  կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ 

Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու փաստարկ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝  ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը պատասխան է Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ ընթացող ուշագրավ փոխհարաբերություններին։ Քաղաքագետի կարծիքով ներկայումս Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության բավականին լարված փուլ է, որից փորձում է օգտվել Ադրբեջանը, մասնավորապես առեւտրի գնալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց քանի որ գործարքի ընթացքն այնքան էլ հարթ չէ, ուստի «պաուզա» է վերցրել։ Քաղաքագետի խոսքով Արեւմտյան հարթակն այժմ այնքան էլ գրավիչ չէ Ադրբեջանի համար, քանի որ այնտեղից Արցախի վերաբերյալ կոշտ նախազգուշացումներ են տրվել Ադրբեջանին, միեւնույն ժամանակ Արեւմուտքի խնդիրը ոչ թե Արցախի հումանիտար հարցերն են, այլ ՌԴ-ի հետ Բաքվի առեւտուրը կանխելը․ «Հիշենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կրկնել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Միխայիլ Ռոթը եւ ԵԱՀԿ-ում նման հայտարարություն է ընդունվել»:

Քաղաքագետը մյուս կողմից  ուշադրություն հրավիրեց Ալիևի՝ մայիսի 28-ին Լաչինում արած մի շարք սպատնալից հայտարարությունների վրա։ Մասնավորապես, Ալիեւը պնդում է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա՝ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից»։

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին ․«Ալիեւը, ըստ էության, հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է լինի, որից հետո ինքը կճշտի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Իսկ չմոռանանք, որ դրանից առաջ Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագիր ստորագրեցին, որը կապելու է Իրանը եւ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի հետ պայմանագիր չեն կնքել, այսինքն, Ալիեւը, ըստ էության, ասել է հետեւյալ՝ ինձ տվեք Արցախը, սա է այն պայմանը, որից հետո ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները հեշտացնելու, նաեւ վերոնշյալ ռազմավարական ճանապարհը գործարկելու համաձայնություն կտա /իհարկե, բառացի չի ասում, բայց հասկանում ենք դա/։ Այսինքն, սա արեւմուտքի տնտեսական սանկցիաները եւ Ռուսաստանի շրջափակումը ճեղքող ճանապարհ է եւ Ալիեւը առեւտուր է անում, սրանով են պայմանավորված արեւմուտքից հնչող կոշտ հայտարարությունները, այսպիսով փորձում են կանխել Բաքվի առեւտուրը եւ ճնշում են Ադրբեջանի վրա»։

Ադրբեջանը կհայտնվի ռուս-իրանակա՞ն, թե՞ Արեւմուտքի տիրույթում, քաղաքագետը կանխատեսումներ չի անում, ընդգծում է միայն, որ ՌԴ-ն թերեւս հասկանում է, որ Ադրբեջանը կարող է իր ուզածը ստանալ եւ ինչ-որ պահի շրջվել դեպի Արեւմուտք․«Սրանով է պայմանավորված, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը ճնշում է Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ ԵՄ-ն նույնպես ավելացնում է դիտորդների քանակը, այսինքն՝ Արցախն այն մի կետն է, որով ճնշում են Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այս վերջին հայտարարություններն են պատճառը, որ Ադրբեջանը չի ցանկացել գնալ Վաշինգտոն՝ հաշվի առնելով, որ իր վրա ճնշումներ են լինելու»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դանիելյանի բնորոշմամբ, Հայաստանն ի դեմս իշխանության «օբյեկտ» է, որը շատ վատ խաղում է հակադրությունների վրա ու փորձում ժամանակ շահել․ «Մինչդեռ հաղթում է այն երկիրը, որը ծրագրեր է գծում եւ նախաձեռնություններով հանդես գալիս»։ Բայց քաղաքագետի խոսքով՝ ՀՀ կամազուրկ իշխանավորները դրան ունակ չեն։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի կարծիքով էլ Արեւմուտքից հնչող կոշտ հայտարարություններն ընդամենը պատրվակ են, Ադրբեջանն այլ նկրտումներ ունի եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների տիրույթում․ «Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով…»: Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն»: Էրդողանի վերընտրվելուց հետո, ըստ Հայրապետյանի, լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն. խուճապի չմատնվելՁեր «ռազբիռատները» փաշինյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմինՔրիստինե Գրիգորյանը` արտաքին հետախուզության ծառայության պետ Հոկտեմբերի 4. Օրվա խորհուրդՍամվել Շահրամանյանը ձերբակալվել է. «Հրապարակ»«Իրավունք». Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը«Ժողովուրդ». Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել«Հրապարակ». ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում իշխանությունը«Ժողովուրդ». Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել«Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյայի ու թաղապետի գործերը լավացել են. ինչ ունեցվածք ունեն Հակոբյան եղբայրները«Հրապարակ». ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն«Ժողովուրդ». Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել իր գնած հյուրանոցի գույքը. չի հավանել«Ժողովուրդ». Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին«Ժողովուրդ». Ով է Սամվել Բաբայանին բանակցելու մանդատը տվելՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սահակաշվիլին և «մայդաններն» ԱՄՆ-ի ձեռքի գործն ենԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել դաշինքին միանալու շուրջՌուսաստանում խոսել են Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետեւանքների մասինԿյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունըՈ՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ Aravot «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով Մանրամասներ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարիցՄեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում մեր առջև չեն դրել․ Արարատ ՄիրզոյանՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Արցախի նախագահները և մյուս պաշտոնյաները արժանապատիվ, իրենց կոչմանը հարիր վարքագիծ դրսևորեցին․ ԱԱԾ նախկին պետԵՄ-ում հայտարարել են, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. Լուազո Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունովԵթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն Դիմել եմ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՊեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում միջուկային փորձարկումներ իրականացնելու Սիմոնյանի առաջարկըՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները․ Ֆրանսիայի ԱԳ նախարարԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց տարհանելուն Ինչ գին է վճարելու Հայաստանը Հռոմի ստատուտի վավերցման դիմաց. դրական և բացասական հետևանքներըԱդրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը` Ֆրանսիայի ԱԳ նախարարին Ֆաբիո Մասիմո Կաստալդոն ԵՄ-ին հորդորել է կասեցնել Բաքվի հետ գազի և նավթի շուրջ պայմանագրերը Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին ԿոլոննաՄեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ․ ՊԵԿ նախկին նախագահ Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 17. Հովիկ ԱբովյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի՝ Հռոմի ստատուտի վավերացումը Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր Վերջին 4 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխվողներ չեն եղելԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Արտաշատում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 16. Արա Այվազյան Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել միջուկային պայթյուն իրականացնել
Ամենադիտված