ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է հեռացնեն մահաբերին՝ ժամանակավոր վարչապետ ընտրելով Մհեր Գրիգորյանին Վարչապետի խոսնակը մեկնաբանել է Քրիստիննե Գրիգորյանի նշանակումը Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և այլոց ձերբակալությունները. ԱԳՆ Լույս չի լինի ԱԺ-ում ապահովեցին քվորում կառավարության հետ հարց ու պատասխանի համար. Փաշինյանը կներկայանա խորհրդարան Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն. խուճապի չմատնվել Ձեր «ռազբիռատները» փաշինյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին Քրիստինե Գրիգորյանը` արտաքին հետախուզության ծառայության պետ Հոկտեմբերի 4. Օրվա խորհուրդ Սամվել Շահրամանյանը ձերբակալվել է. «Հրապարակ» 

Կարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը․ Շարմազանով

Բլոգոսֆերա

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։

Այդ ժամանակ պատերազմի գաղափարին չէր սատարում Սովետական Ռուսաստանը։

1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։

1920-ի օգոստոտին Քեմալը Կարաբեքիրին ասում է, որ հայկական արշավանքի դեմ է հանդես գալիս Ռուսաստանը։

Հայաստանի կառավարությունը 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Սովետական Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր,որի համաձայն Ղարաբաղում, Նախիջեւանում եւ Զանգեզուրում տեղակայվելու էին ռուսական զորքերը՝ ապահովելով հայ բնակչության անվտանգությունը։

Այսինքն՝ Հարավային Կովկասում գլխավոր դերակատարը, հայ բնակչության անվտանգության երաշխավորն ու մեր հիմնական գործընկերը պետք է դառնար Խորհդային Ռուսաստանը։

Բայց Արեւմուտքը չէր ցանկանում դրա հետ հաշտվել ու ծրագրել էր տարածաշրջանից դուրս մղել Խորհրդային Ռուսաստանին։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։

Դա թղթի վրա շատ հայանպաստ,բայց իրականում՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու պայմանագիր էր։

Մենք ունեինք ընտրություն.կամ Ռուսաստա՞ն, կամ՝ Արեւմու՞տք/Անտանտի երկրներ/:

Ընտրեցինք Արեւմուտքը, որը մի քանի ամսից հանգեցրեց ՀՀ կործանմանը։

Այդ ամենից օգտվեց Քեմալական Թուրքիան ու սերտացրեց իր հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ՝ ստանալով վերջինից նույնիսկ ռազմական օգնություն։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։

Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը սեպտեմբերի վերջին դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն տրամադրել։

Կրկնում եմ ՝ Հայաստանն օգնության խնդրանքով դիմեց դաշնակից Արեւմուտքին/Անտատի երկրներին/, սակայն ստացավ մերժում։

Սա հատուկ ասում եմ այսօր Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին։

Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։

1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։

Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեր պատմության ամենախայտառակ պայմնագրերից էր.այդ պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։

Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Այս աղետալի պայմանագիրը կյանքի չկոչվեց,քանի նոյեմբերի29-ից-դեկտեմբերի 2-3-ը Հայաստանում ձեւավորվեց նոր՝Խորհրդային Հայաստանի իշխանություն։

Սա է իրական պատմությունը Կարսի անկման վերաբերյալ։

Հետագայում 1921-ի մարտի 16-ի եւ 1921-ի հոկտեմբերի 13-ի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով Կարսի մարզն անցավ Թուրքիային։

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ կործանարար չէին, բայց այնուամենայնիվ հայանպաստ չէին։

1920-ականներին Քեմալական Թուրքիան աստիճանաբար սառեցնում էր իր հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ ու դառնում է հստակ դեպի Արեւմուտք կողմնորոշում ունեցող պետություն։

Արեւմուտքը «քցեց» Հայաստանին,իսկ Թուրքիան՝ Խորհրդային Ռուսաստանին՝ հետագայում դառնալով ՆԱՏՕ-ի անդամ։

Իսկ որո՞նք են Կարսի անկման եւ 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը։

1. Արեւմուտքը գեղեցիկ խոսում է,բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս։

2. Թուրքիան նույնքան գեղեցիկ խոստումներ է տալիս Ռուսաատանին ու հետո «քցում» վերջինիս՝ դաշնակցելով Արեւմուտքի հետ»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է հեռացնեն մահաբերին՝ ժամանակավոր վարչապետ ընտրելով Մհեր ԳրիգորյանինՉեմպիոնների լիգա. «Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է. այլ արդյունքներ Թանկարժեք մետաղների գներՎարչապետի խոսնակը մեկնաբանել է Քրիստիննե Գրիգորյանի նշանակումըԽստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և այլոց ձերբակալությունները. ԱԳՆԼույս չի լինիԱԺ-ում ապահովեցին քվորում կառավարության հետ հարց ու պատասխանի համար. Փաշինյանը կներկայանա խորհրդարանԳյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն. խուճապի չմատնվելՁեր «ռազբիռատները» փաշինյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմինՔրիստինե Գրիգորյանը` արտաքին հետախուզության ծառայության պետ Հոկտեմբերի 4. Օրվա խորհուրդՍամվել Շահրամանյանը ձերբակալվել է. «Հրապարակ»«Իրավունք». Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը«Ժողովուրդ». Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել«Հրապարակ». ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում իշխանությունը«Ժողովուրդ». Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել«Ժողովուրդ». ՊԵԿ պաշտոնյայի ու թաղապետի գործերը լավացել են. ինչ ունեցվածք ունեն Հակոբյան եղբայրները«Հրապարակ». ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն«Ժողովուրդ». Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել իր գնած հյուրանոցի գույքը. չի հավանել«Ժողովուրդ». Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին«Ժողովուրդ». Ով է Սամվել Բաբայանին բանակցելու մանդատը տվելՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սահակաշվիլին և «մայդաններն» ԱՄՆ-ի ձեռքի գործն ենԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսել դաշինքին միանալու շուրջՌուսաստանում խոսել են Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետեւանքների մասինԿյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունըՈ՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ Aravot «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով Մանրամասներ՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարիցՄեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում մեր առջև չեն դրել․ Արարատ ՄիրզոյանՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Արցախի նախագահները և մյուս պաշտոնյաները արժանապատիվ, իրենց կոչմանը հարիր վարքագիծ դրսևորեցին․ ԱԱԾ նախկին պետԵՄ-ում հայտարարել են, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. Լուազո Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունովԵթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն Դիմել եմ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՊեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում միջուկային փորձարկումներ իրականացնելու Սիմոնյանի առաջարկըՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունները․ Ֆրանսիայի ԱԳ նախարարԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց տարհանելուն Ինչ գին է վճարելու Հայաստանը Հռոմի ստատուտի վավերցման դիմաց. դրական և բացասական հետևանքներըԱդրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը` Ֆրանսիայի ԱԳ նախարարին Ֆաբիո Մասիմո Կաստալդոն ԵՄ-ին հորդորել է կասեցնել Բաքվի հետ գազի և նավթի շուրջ պայմանագրերը Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին ԿոլոննաՄեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ․ ՊԵԿ նախկին նախագահ Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 17. Հովիկ ԱբովյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի՝ Հռոմի ստատուտի վավերացումը
Ամենադիտված