ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ձգտում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը
Արտաքին ՔաղաքականՇնորհակալ եմ, պարոն վարչապետ, Ձեր ուղերձի համար։ Ուրախ եմ, որ Դուք ընդունում եք հայ-բրիտանական հարաբերություններում դրական դինամիկան: Ես ակնկալում եմ զարգացնելու մեր առկա համագործակցությունը և աջակցությունը Հայաստանին՝ իրացնելու իր ներուժը՝ որպես անվտանգ, բարգավաճ և կենսունակ երկիր։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից Միացյալ Թագավորության թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքների համար։
«Ես լիովին համաձայն եմ մեր ընդհանուր նպատակների և արժեքների առաջմղման համար սերտ համագործակցության կարևորությանը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ձգտում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, անվտանգությանը և կայուն զարգացմանը»,-գրել է նա։