Գեղարքունիքի մարզում հացատանը մոնտաժման աշխատանքներ կատարելիս տղամարդը էլեկտրահարվել և մահացել է
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, և հայտնել են, որ կանչով մեկնել են Ծովինար գյուղի տներից մեկը, որտեղ հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։