ԱՄՆ-ն պետք է թույլ չտա, որ Ադրբեջանը թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները. կոնգրեսական Փալոն
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանն ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում Արցախից բնիկ հայ ազգաբնակչությանը հեռացնելու և նախնիների ժողովրդավար երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա, ըստ էության, զտումների հստակ նշան է, ինչը չպետք է անտեսվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:
Կոնգրեսական Փալոնը, ով լսումների ժամանակ ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկությունները, նախևառաջ ընդգծել է Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունն՝ Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի և շրջափակման պայմաններում: Փալոնի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահը մի կողմից քննարկում է արցախյան հիմնահարցը, բայց մյուս կողմից տեղահանում է արցախահայերին՝ չփորձելով անգամ թաքցնել շարունակաբար հայկական տարածք մահաբեր ներխուժումներ իրականացնելու նկրտումները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։