Պրիգոժինը հայտարարություն է տարածել
Աշխարհ![Պրիգոժինը հայտարարություն է տարածել](/timthumb.php?src=disc/24-06-23/ce87aa0b035b2ac54c6c56f4d1ea42d3.jpg&w=780)
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները վերադառնում են ճամբարներ, հայտնում է ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։
«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ ռուսական արյուն կթափվի կողմերից մեկից, մենք շրջում ենք մեր շարասյուները և պլանի համաձայն հակառակ ուղղությամբ մեկնում դաշտային ճամբարներ»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել «Վագներ»-ի անձնակազմի տեղաշարժը ՌԴ տարածքով։
![](banners/armflix.jpg)