Այլևս երբեք չեմ վերադառնա. Ռոնալդու
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ Սաուդյան Արաբիայի լիգան ուժեղ է MLS-ից։ Նա վստահեցրել է, որ այլևս երբեք չի խաղա եվրոպական ակումբում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ես 100%-ով վստահ եմ, որ չեմ վերադառնա եվրոպական ոչ մի ակումբ։ Ես մեծ հեռանկարներ եմ տեսնում Սաուդյան Արաբիայի լիգայում, որտեղ նոր խաղացողներ են գալիս»,-ասել է Ռոնալդուն: Նա հավելել է, որ մտադիր է խաղալ Եվրո-2024-ում, եթե Պորտուգալիան հասնի այնտեղ։