Դեյվիդ Բեքհեմը հազվագյուտ լուսանկար է հրապարակել 12-ամյա դստեր հետ
Լուսանկարներ![Դեյվիդ Բեքհեմը հազվագյուտ լուսանկար է հրապարակել 12-ամյա դստեր հետ](/timthumb.php?src=disc/01-08-23/ee3f31c724e42f08a76430f9acf79d2f.jpg&w=780)
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն իր անձնական բլոգի բաժանորդների հետ կիսվել է դստեր՝ Հարփերի հետ լուսանկարով։
Տեղադրված նկարում 12-ամյա Հարփեր Բեքհեմը դիմահարդարում է իր 48-ամյա հորը։
«Երևում է, հայրիկին չի խանգարի մի քիչ դիմափոշին և կոնտուրինգը: Վստահ չեմ, թե դա ինչ է նշանակում, բայց հետո ես շատ ավելի լավ տեսք ունեի: Իմ փոքրիկ դիմահարդար»,– լուսանկարը մակագրել է մարզիկը։
Բեքհեմների ընտանիքի երկրպագուները գնահատել են Դեյվիդի «համբերությունը»։
«Կատարյալ հայր։ Որքա՜ն համբերություն», «Սա ամենագեղեցիկ բանն է, որ երբևէ տեսել եմ», «Դու ունես լավագույն ընտանիքը», - գրել են օգտատերերը մեկնաբանություններում։
![](disc/01-08-23/2a524e9a159b32c5d4f374c6c21ab87e.jpg)
![](banners/armflix.jpg)