Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) 

Արցախի ՊԲ-ն չի թիրախավորել Բաքու թռչող օդանավը Թուրքիայի և Վրաստանի երկնքում. Բաքուն ստում է․ Հետք

Հասարակություն

Ադրբեջանի ՊՆ-ի վերջին պնդումները Արցախի ՊԲ-ի կողմից քաղաքացիական օդանավերի թիրախավորման մասին սուտ են: Կեղծիքը բացահայտելուն օգնում են բաց աղբյուրները: Այս մասին հայտնում է Հետքը։

Հայաստանի եւ Արցախի դեմ տարիներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն վարող Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որին հայկական կողմը վաղուց ծանոթ է: Ամեն անգամ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելուց առաջ պաշտոնական Բաքուն գործի է դնում իր քարոզչամեքենան, որին լծված են ոչ միայն կառավարական հաստատություններն ու գործիչները, այլեւ տեղական մամուլը:

Ըստ այդմ՝ ադրբեջանական կողմն սկսում է հայերին մեղադրել ինչ-որ սադրանքների կամ ագրեսիայի մեջ՝ փորձելով հատկապես դրսի լսարանին ցույց տալ, թե ինքը խաղաղասեր է, եւ իր գործողությունները բացառապես պաշտպանական են: Միանման բովանդակություն ու ձեւ ունեցող սուտ տեղեկությունները տարածվում են մի որոշ ժամանակ, ապա Ադրբեջանը դիմում է ուժի կիրառման՝ ներկայացնելով դա իբր իր կողմից պաշտպանվելու լեգիտիմ իրավունքի կիրառում:

Ընդ որում՝ Ադրբեջանի նման կեղծ լրահոսը նաեւ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, իր այնպիսի հանցավոր արարքները երկրորդ պլան մղելու նպատակ ունի, ինչպիսին են Արցախի շրջափակումը, արցախահայությանը փաստացի սովի մատնելը, խաղաղ բնակիչների սպանություններն ու առեւանգումները, այդկերպ՝ արցախահայության էթնիկ զտումը, կարճ ասած՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունների բացահայտ ոտնահարումը:

Այս ընթացքը շարունակվում է:

ՊԲ-ն «բացարձակ կեղծիք» է անվանել ադրբեջանական պնդումը

Արցախի պաշարման ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսին հանդես է եկել Արցախի պաշտպանության բանակին մեղադրող հերթական հայտարարություններով: Ըստ այդմ՝ հայկական կողմն իբր ապրիլի 13-ին ՊԲ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներով ճնշել է ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Gulfstream G280» ինքնաթիռի GPS նավիգացիոն համակարգը Զանգելան-Ֆիզուլի չվերթի ժամանակ՝ 11:54-12:07 միջակայքում, ինչպես նաեւ Ֆիզուլի-Բաքու թռիչքի ժամանակ՝ 13:02-13:17:

Սրանով Բաքուն Արցախին, փաստորեն, մեղադրում է հանցագործության մեջ, սակայն բացի թռիչքների կոնկրետ ժամանակահատված նշելուց՝ չի բերում որեւէ գործնական ապացույց:

ՊԲ-ն սա անվանել է «բացարձակ կեղծիք»: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետեւանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է»,- հուլիսի 15-ին հայտարարել է ՊԲ-ն։ Անդրադառնալով կոնկրետ Զանգելան-Ֆիզուլի եւ Ֆիզուլի-Բաքու թռիչքներին՝ Պաշտպանության բանակը նշել է. «Հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետեւաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո: Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում եւ դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետեւողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի եւ էլեկտրականության մատակարարման հոսքագծերը եւ ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։

Օդանավը շահագործողն «AZAL»-ը չի եղել

Սկսենք նրանից, որ Ադրբեջանի ՊՆ-ի նշած «Gulfstream G280»-ը ոչ թե այդ երկրի ազգային փոխադրող «AZAL»-ի, այլ տեղական մեկ այլ ընկերության՝ «ASG Business Aviation»-ի ինքնաթիռն է: Այս օպերատորը հիմնադրվել է 2007 թ. ադրբեջանական բեռնափոխադրող «Silk Way Airlines»-ի կողմից որպես «SW Business Aviation» (հետագայում անվանափոխվել է), այսինքն՝ բիզնես ավիացիայի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն է:

«Silk Way Airlines»-ի անունը լայն շրջանակներին հատկապես հայտնի դարձավ 2017 թ. Բուլղարիայում հրապարակված մի լրագրողական հետաքննությունից հետո, ըստ որի՝ ադրբեջանական ընկերությունը իր երկրի դիվանագիտական չվերթերի անվան տակ զենք-զինամթերք է տեղափոխել տարբեր պատերազմական գոտիներ՝ ծառայություններ մատուցելով պատվիրատուներին: «Հետքն» իր հերթին 2020 թ. անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին, մասնավորապես, «Silk Way Airlines»-ի ու նրա «դուստր» «Silk Way West Airlines»-ի թռիչքներին դեպի Իսրայել ու Թուրքիա (նաեւ այլ երկրներ), որոնք Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարներն էին պատերազմում: Այդ թռիչքներով ադրբեջանցիներն, ըստ ամենայնի, տեղափոխել են զենք-զինամթերք, ինչը չի հերքել նաեւ պաշտոնական Բաքուն (տես այստեղայստեղայստեղայստեղայստեղ եւ այստեղ):

«ASG Business Aviation»-ն իր հերթին բիզնես ավիացիայի ծառայություններ է առաջարկում ոչ միայն ցանկացողներին, այլեւ թռիչքներ է կատարում Ադրբեջանի պետական դեմքերի կարիքների համար: Օրինակ՝ այս տարվա մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման նախօրեին հենց «ASG Business Aviation»-ի «Gulfstream G550» ինքնաթիռն է Բաքվից թռել Բրյուսել՝ հավանաբար տեղափոխելով Իլհամ Ալիեւի պատվիրակությանը:

 

GPS-ով ստացվող տվյալները հասանելի են, ինչն էլ մատնում է Բաքվի սուտը

Հուլիսի 13-ին Զանգելան-Ֆիզուլի-Բաքու չվերթը (չվերթի համարը՝ ESW 280) կատարել է «ASG Business Aviation»-ի «Gulfstream G280» ինքնաթիռը (ադրբեջանական գրանցումը՝ 4K-JJ8): Թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ այդ օրը՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, 4K-JJ8-ը Բաքվից մեկնել է Զանգելան, որտեղ հասել է մոտավորապես կես ժամ անց:

Flightradar24.com-ում տեսանելի է այդ թռիչքի ամբողջ հետագիծը, որը չի հատում Արցախ-Ադրբեջան ներկա շփման գիծը եւ ամենամոտ կետում առաջնագծից հեռու է մոտ 20 կմ (տես ստորեւ): Շեշտենք, որ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի երկնքով չվերթեր գրեթե չեն կատարվում:

 

Ինչ վերաբերում է հուլիսի 13-ի 11:54-12:07 ժամանակահատվածին, երբ Զանգելանից Ֆիզուլի թռչելիս 4K-JJ8-ի GPS համակարգն իբր ճնշվել է, ապա նախ նկատենք, որ 11:54-ին ինքնաթիռը եղել է գետնի վրա՝ թափավազքի փուլում:

Flightradar24.com-ում երեւում է 11:52-11:58 հատվածում 4K-JJ8-ի թռիչքը՝ օդանավի բարձրության, արագության, թռիչքի ուղղության ու կոորդինատների ցուցանիշներով: Այս տվյալները flightradar24.com-ն իր ընդունիչների ցանցի միջոցով ստանում է օդանավից ADS-B տեխնոլոգիայի միջոցով: Բայց ամբողջ հարցն այն է, որ օդանավն այդ տվյալները ADS-B-ի միջոցով բաց կապուղով հաղորդում է կարգավարներին կամ flightradar24.com-ին միայն այն բանից հետո, երբ դրանք ստանում է իր GPS համակարգի միջոցով:

«Եթե ՌԷՊ-ը խափանում է GPS ազդանշանը, ապա ADS-B-ն չի կարող օդանավի տվյալները ցույց տալ»,- բացատրում է օդաչու Դավիթ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում օդանավը չպիտի երեւա, մասնավորապես, թռիչքներին առցանց հետեւող այնպիսի կայքերում, ինչպիսիք են flightaradar24.com-ը, flightaware.com-ը եւ այլն, քանի որ բոլորն էլ աշխատում են նույն սկզբունքով:

Այսինքն՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, թե իբր հայկական կողմը հուլիսի 13-ին՝ 11:54-12:07 հատվածում, ճնշել է իրենց քաղաքացիական օդանավի GPS համակարգը, սուտ է, քանի որ, օրինակ, flightradar24.com-ում ինքնաթիռը երեւում է 11:54-11:58-ի միջակայքում:

 

 

 

Նկատենք, որ թռիչքներին առցանց հետեւող կայքերում օդանավերի հետագծերի ընդհատման պատճառները կարող են շատ տարբեր լինել, օրինակ՝ տվյալ հատվածում ընդունիչների բացակայություն կամ աշխատանքի սահմանափակումներ, ժամանակավոր տեխնիկական խնդիրներ եւ այլն:   

Ինչ վերաբերում է հուլիսի 13-ին 4K-JJ8-ի իրականացրած Ֆիզուլի-Բաքու չվերթին, որի պարագայում, ըստ ադրբեջանական ՊՆ-ի, հայկական կողմն իրենց ինքնաթիռի GPS համակարգը ճնշել է 13:02-13:17 միջակայքում, ապա flightaradar24.com-ում հասանելի է այս չվերթի մեկնարկից՝ 12:52-ից, մինչեւ 13:04 հատվածը եւ 13:17-13:30 վերջնական հատվածը:

 

Flightradar24.com-ում օդանավի չերեւալը այդ 13 րոպեների (իրենց ասելով՝ 15 ր) ընթացքում ադրբեջանցիները փաստորեն վերագրում են հայկական կողմի մեղավորությանը: Բայց այդ սուտը շատ հեշտ է մերկացնել, քանի որ թռիչքներին առցանց հետեւող մեկ այլ կայքում՝ flightaware.com-ում, հասանելի է ադրբեջանական օդանավի Ֆիզուլի-Բաքու այդ նույն թռիչքը 12:57-ից մինչեւ վերջ:

 

Այսպիսով՝ եթե օդանավը ADS-B-ի միջոցով հաղորդում է իր տվյալները, որոնք հանրայնացվում են տարբեր կայքերի միջոցով, ապա նրա GPS համակարգը պատշաճ աշխատում է:

Ադրբեջանի սուտը չի դիմանում որեւէ քննադատության

Ադրբեջանի ՊՆ-ն, ըստ էության, իր «ֆեյքնյուզը» շարունակական տարածելու եւ այդկերպ դրան իրականության երանգ տալու մարտավարության շրջանակներում հուլիսի 28-ին հայտարարել է, թե իբր հայկական կողմն ինտենսիվացրել է Ադրբեջանի երկնքով թռչող տեղական ու արտասահմանյան քաղաքացիական օդանավերի GPS համակարգի ճնշումները: Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղեկացվել է միջադեպերի մասին, սակայն «դեռեւս որեւէ միջոց չի ձեռնարկել սադրանքների դեմ»: Հայտարարության մեջ ներկայացվում է հուլիսի 24-27-ն ընկած հատվածում կայացած 3 չվերթ:

Արցախի ՊԲ-ն արձագանքել է այսպես. «Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետեւանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երեւույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետից…»։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ հուլիսի 24-ին ճնշվել է Բաքու-Ֆիզուլի չվերթ կատարող «AZAL» ավիաընկերության «ATR-42-500» ինքնաթիռի GPS համակարգը 14:48-15:25 հատվածում: Նույն օդանավն իբր այդ իրավիճակում է հայտնվել նաեւ հուլիսի 27-ին՝ 15:04-15:26 հատվածում, Բաքու-Գաբալա չվերթի ժամանակ:

Այս անգամ էլ իրականում խոսքը ոչ թե «AZAL»-ի, այլ «ASG Business Aviation»-ի օդանավի մասին է (ադրբեջանական գրանցումը՝ 4K-AZ808, Բաքու-Ֆիզուլի եւ Բաքու-Գաբալա չվերթերի համարը նույնն է եղել՝ ESW 808):

 

Այս թռիչքների հետագծերը, օրինակ, flightradar24.com-ում չեն երեւում, բայց ինչպես վերը նշվեց, դրան տարբեր պատճառներ կարող են լինել, իսկ ադրբեջանական կողմը որեւէ կիրառելի ապացույց չի ներկայացրել հայկական կողմի միջամտության մասին: Ավելին՝ 4K-AZ808 գրանցումով «ATR-42-500» ինքնաթիռի չվերթերի մի զգալի մասի հետագծերը, այդ թվում՝ Բաքու-Գաբալա բոլոր թռիչքների (2023 թ. փետրվարից մինչ օրս կատարված), հասանելի չեն flightradar24.com-ում, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն միայն երկուսի դեպքում է խոսում հայկական միջամտության մասին, ինչը նրանց պարագայում, որ սովոր են գրեթե ամեն ինչում մեղադրել հայերին, իհարկե, տարօրինակ է:

Մյուս կողմից, երբ Ադրբեջանը խոսում է Բաքու-Գաբալա չվերթ կատարող օդանավի դեմ ՌԷՊ համակարգ կիրառելու մասին, բնականաբար, «մոռանում է» հիշատակել, որ, օրինակ, Մարտակերտից մինչեւ Գաբալայի օդանավակայան (Արցախի տարածքից մինչեւ ենթադրյալ թիրախ ամենամոտ հեռավորությունը) ավելի քան 100 կմ է: Եվ սա միայն ցամաքային հեռավորությունն է, այնինչ օդում այն ավելի մեծ կլինի: Ուրեմն այդ ի՞նչ հզոր միջոց է կիրառել ՊԲ-ն: Օրինակ՝ ռուսական «Պոլե-21» ՌԷՊ ժամանակակից համակարգը, որն, ըստ հայկական ու արտասահմանյան աղբյուրների, 44-օրյա պատերազմում ՊԲ-ն կիրառել է, մասնավորապես, թշնամու ԱԹՍ-ների դեմ, նման հզորություն չունի (տես այստեղ եւ այստեղ):         

Հայտարարելով իբր հայկական կողմից Բաքու-Գաբալա չվերթի օդանավի թիրախավորման մասին՝ Ադրբեջանն ինքն իրեն դնում է անհարմար դրության մեջ, քանզի ստացվում է, որ Արցախը տիրապետում է մի ՌԷՊ համակարգի, որը կարող է թիրախավորել նույնիսկ առաջնագծից շատ հեռու՝ Ադրբեջանի խորքում թռիչքներ կատարող ավիացիան: Բայց ասելը մի բան է, ապացուցելը՝ այլ: Իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ, որ նման ստերի թիվ մեկ հասցեատերը երրորդ երկրներն են, որտեղ շատերը պատկերացում անգամ չունեն Բաքու-Գաբալա օդային երթուղուց Արցախի հեռավորության մասին:

Չեխական օդանավը, ըստ Բաքվի կեղծիքի, թիրախավորվել է Թուրքիայի ու Վրաստանի երկնքում... Արցախի կողմից

Սակայն ադրբեջանցիները որոշել են դուրս գալ իրենց երկրի սահմաններից ու հայերի «սադրանքների վտանգավորությունը» պրոյեկտել նաեւ օտարերկրյա ավիաընկերությունների օդանավերի վրա: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հուլիսի 25-ին «Czech Airlines»-ի բիզնես դասի «Cessna Citation Sovereign» ինքնաթիռի (հայտնի է նաեւ որպես «Cessna 680») GPS համակարգը Բուդապեշտ-Բաքու թռիչքի ժամանակ՝ 14:08-14:30-ին, ճնշվել է Արցախի ՊԲ-ի կողմից:

Ինչպես նախորդ երկու օդանավերի պարագայում, այս անգամ էլ ադրբեջանական ՊՆ-ն ինքնաթիռի շահագործումը վերագրել է այլ ընկերության: Տվյալ «Cessna 680»-ը (չեխական գրանցումը՝ OK-JRS) ոչ թե «Czech Airlines»-ի, այլ չեխական մեկ այլ փոխադրողի՝ «Smartwings»-ի օդանավն է:

 

Բուդապեշտ-Բաքու չվերթը կատարելիս OK-JRS-ն անցել է Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի երկնքով (չվերթի համարը flightradar24.com-ում նշված է TVS 20J, իսկ flightaware.com-ում՝ TVS 17J, բայց դա էական չէ):

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարած հատվածում՝ 14:08-14:30-ին, չեխական օդանավը եղել է ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիայի ու Վրաստանի երկնքում՝ Սեւ ծովի վրա: Ու այդ ֆոնին ասել, թե քարտեզի մեկ այլ հատվածում գտնվող Արցախի ՊԲ-ն ճնշել է ինքնաթիռի GPS համակարգը, կարող է միայն ադրբեջանական քարոզչամեքենան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել
Ամենադիտված