Իլյուզիաներով ապրող մեր հայրենիքում մարդու կյանքը որևէ արժեք չունի, այն ընդամենը հերթական կեղծված վիճակագրության ցուցանիշ է. փաստաբան
ԲլոգոսֆերաՄիայն վերջին 4 օրում 18 զոհ տրանսպորտային պատահարների հետևանքով, բայց միևնույն է, տարվա վերջում ոստիկանությունը հայտնի իլյուզիաներով մի փոքր թիվ է ցույց տալու, աճը ներկայացնելու է իբրև թե մեկ-երկուսով և այդպես, պարգևավճարները գրպանելով, անցնելու են հաջորդ «հաշվետու» ժամանակահատվածին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաքստաբան Րաֆֆի Ասլանյանը.
«Այո, իլյուզիաներով ապրող մեր հայրենիքում մարդու կյանքը որևէ արժեք չունի, այն ընդամենը հերթական կեղծված վիճակագրության ցուցանիշ է…, բացառում եմ, որ ևս մեկ այսպիսի պետություն կարող է լինել ժամանակակից աշխարհի երեսին»։