«Ալբանիայի ներկայացուցիչը լրիվ խայտառակեց իրեն»
ԲլոգոսֆերաԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ալբանիայի ներկայացուցչի ելույթին՝ գրելով․
«Ալբանիայի ներկայացուցիչը լրիվ խայտառակեց իրեն, խոսեց ամեն ինչից, նույնիսկ դրական գնահատեց վերջին ութ ամիսների զարգացումները` ասելով, թե իբրև կողմերը մոտենում են խաղաղությանը։ Ի տարբերություն մյուս ներկայացուցիչների` օգտագործեց բացառապես ադրբեջանական տերմինաբանություն։ Ինչ խոսք, Ալբանիայի հետ Ալիևի ինտենսիվ աշխատանքի արդյունք է սա, որտեղ կան շահեր, բայց միաժամանակ` խայտառակություն է տվյալ պետության համար ու մեծ վնաս հասցնում այդ երկրի իմիջին..․»։
Նշենք, որ Ալբանիայի ներկայացուցիչը հայտարարել է․ «Մարդասիրական խնդիրների պարագայում պետք է բոլոր տարբերակները դիտարկել, այդ թվում՝ «Աղդամից Խանքենդի» ճանապարհի հնարավորությունը։ Կոչ ենք անում, որպեսզի երկու կողմերը ջանքեր գործադրեն՝ հոգալու բնակչության կարիքները։ Կոչ ենք անում քննարկումներ կազմարկերպել Ադրբեջանում հայկական համայնքի և կառավարության միջև»։