Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Տիգրան Ավինյանի ամենամեծ հակառակորդը Փաշինյանն է․ Վահե Հովհաննիսյան

Blogosphere

Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատեւ տնօրեններ եւ այլն, եւ այլն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի եւ, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի  (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։

Իսկ եթե ընտրելու ենք ղեկավար այն պետության մայրաքաղաքի, որի լինել-չլինելը նույն իշխանությունը հարցականի տակ է դնում, ապա պատկերն էապես խճճվում է։ Այս դեպքում երկու նոր դերակատար է հայտնվում. հանրությունը եւ Արցախը։ Ի վերջո, սա մարդկանց քվեարկություն է լինելու, եւ մարդիկ քվեարկելու են որպես անհատ, որպես հասարակություն, ու որպես հայրենակից՝ 120 հազար հայի ։

Այս իմաստով Տ. Ավինյանի ամենամեծ հակառակորդը Ն. Փաշինյանն է։ Բոլորը հասկանում են, որ Ավինյանի հաղթանակը Նիկոլը բնականորեն համարելու է անձամբ իրենը եւ ձեւակերպելու է որպես վստահության քվե՝ իրեն։ Երբ իշխանության ղեկավարը իր իշխանության հինգերորդ տարում հայտարարում է, որ մենք կանգնած ենք պետականության կորստի եւ ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ երկրի մայրաքաղաքի ընտրություններում հաղթում է, ապա թշնամին իրեն կարող է վերապահել «բարոյական իրավունք»՝ անելու ինչ ուզում է այդ մայրաքաղաքի հետ։ Կկարողանա՞ արդյոք Ավինյանը ինչ-որ չափով չեզոքացնել իր համար  Փաշինյանի գործոնը, դժվար է ասել։ Դա շատ բարդ, գրագետ, դանակի սայրին պրոցես է։

Ի՞նչ աստիճանով հանրությունը մասնակից կդառնա գալիք ընտրություններին. կախված  է մեր բոլորի ջանքերից եւ , իհարկե, իրավիճակից։ Պետք է ֆիքսել, որ դա միայն ցանկությամբ չի լինում, այլ՝ հանրության հետ հստակ, ճիշտ աշխատանքով։

Իրականությունն այն է, որ ընտրությունների պասիվության ֆոնին Տ. Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատեւ տնօրեններ եւ այլն, եւ այլն։ Սա բնական է, եւ նրանց կոնսոլիդացնողը ունենալու է բարոյական իրավունք՝ իրեն ընկալելու որպես «հանրության քաղաքապետ»։ Եվ ո՞վ իրավունք կունենա ասել՝ քո ընտրողը հանրություն չէ, այ իմը հանրությունն էր, բայց «իմը» չեկավ ընտրության։ Այս իմաստով ոչ միայն սեփական ընտրողին, այլեւ ընդհանրապես ընտրողին տեղամաս ուղղորդելը կարեւոր խնդիր է նաեւ մյուս թեկնածուների համար։ Եվ դա կարող է լինել 12 թեկնածուների (բացառությամբ՝ Ավինյանի) համատեղ պրոցեսը՝ 13-1 քաղաքականություն։

Արցախի ներգրավվածությունը երեւանյան ընտրություններին մի կողմից բնական է, մյուս կողմից պահանջում է ճիշտ տեխնոլոգիական լուծումներ։ Հակառակ դեպքում այն կմնա զուտ որպես էմոցիա, որը կխեղդեն կենցաղային թեմաների ծավալով։ Պարզ ասած՝ կարող է ստացվել մի վիճակ, երբ քաղաքացին, որի սիրտը իսկապես ցավում է Արցախի համար, վերջացած նիկոլական չէ, բայց կգնա քվեարկելու Արցախի անուն չտված թեկնածուին կամ թեկնածուներին ու կունենա ինքնահիմնավորում՝ «Երեւանի քաղաքապետը ի՞նչ կարող է անել Արցախի հարցում»։ Որպեսզի այս հարցադրումը չդառնա էլեկտորալ տրամադրություն, անհրաժեշտ է Արցախի թեման էմոցիայից վերափոխել աշխատանքային ծրագրի։ Արձանագրենք, որ  այս պահին  մի դաշինք կա առայժմ, որ հայտարարել է այդ նշաձողը վերցնելու մասին։ Սա նույնպես բարդ խնդիր է եւ պահանջում է գրագետ աշխատանք, որովհետեւ սրանից շատ բան է կախված։

Ի դեպ, ցինիկ չհնչի, բայց օրերս մի լրիվ իրական թեկնածու էլ հայտնվեց. Ադրբեջանում  սկսել են «Իրիվանի Խանի ժառանգորդի» պաշտոնական PR-ը։ Ինչ-որ մի ծաղրածու, որին այդպես է ներկայացնում Բաքուն, ու որը վստահ է, որ հեռու չէ ժամանակը, որ ինքը կստանա «պապերի ժառանգությունը»։ Եթե կրկեսը թողնենք մի կողմ, բայց չէ՞ որ իրական է, որ երեւանցին իր ձայնով՝ տված կամ չտված, կարող է մոտեցնել այդ պահը։

Եթե Երեւանն ընտրելու է Արցախը Արդբեջանի մաս համարող ուժին, հետո ՄԱԿ-երում ումի՞ց ինչ ենք պահանջելու։ Սա, ի դեպ, Ավինյանի համար էլ է մտածելու խնդիր. եթե համաձայն չէ այսօրվա պաշտոնական Երեւանի տեսակետի հետ, թող գտնի լուծում՝ դա հանրությանն ասելու։

Երեւանի ընտրությունը ոչ թե վերջնանպատակ է, այլ՝ միջոց եւ ընթացք։ Անհավանական է, բայց փաստ. 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բոլոր ցուցակ գլխավորողները, Նիկոլից բացի, գնացին տուն։ Սա աբսուրդ է, բայց ցավոք այդպես է։

Այսօր շատ կարեւոր է հասկանալ եւ բացատրել ընտրողին, թե Երեւանի ընտրություններից հետո ո´վ եւ ովքե´ր են գնալու տուն, եւ ով է մնալու հանրային կյանքում եւ ինչպես՝ անկախ արդյունքներից։ Սա շատ կարեւոր է։

Բոլորս լավ գիտակցում ենք, որ Հայաստանին սպասում են լարված, անկանխատեսելի զարգացումներ։ Ամիսներ, երբ ամեն ինչ հնարավոր է։ Եվ վերջապես. ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ի´նչ մթնոլորտ, ի´նչ իրավիճակ է լինելու ընտրությունների շեմին։ Այն կարող է էապես տարբերվել այսօրվանից, ընթացքում իրավիճակը կարող է այլ լինել, վերջում՝ լրիվ ուրիշ։ Կարեւոր է հաշվարկել տարբեր սցենարներ՝ միավորվել, բոյկոտել, գնալ «խելացի քվեարկության», ինքնաբացարկի, եւ այլն։ Հնարավոր է ամեն ինչ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular