Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան 

Տիգրան Ավինյանի ամենամեծ հակառակորդը Փաշինյանն է․ Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատեւ տնօրեններ եւ այլն, եւ այլն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի եւ, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի  (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։

Իսկ եթե ընտրելու ենք ղեկավար այն պետության մայրաքաղաքի, որի լինել-չլինելը նույն իշխանությունը հարցականի տակ է դնում, ապա պատկերն էապես խճճվում է։ Այս դեպքում երկու նոր դերակատար է հայտնվում. հանրությունը եւ Արցախը։ Ի վերջո, սա մարդկանց քվեարկություն է լինելու, եւ մարդիկ քվեարկելու են որպես անհատ, որպես հասարակություն, ու որպես հայրենակից՝ 120 հազար հայի ։

Այս իմաստով Տ. Ավինյանի ամենամեծ հակառակորդը Ն. Փաշինյանն է։ Բոլորը հասկանում են, որ Ավինյանի հաղթանակը Նիկոլը բնականորեն համարելու է անձամբ իրենը եւ ձեւակերպելու է որպես վստահության քվե՝ իրեն։ Երբ իշխանության ղեկավարը իր իշխանության հինգերորդ տարում հայտարարում է, որ մենք կանգնած ենք պետականության կորստի եւ ցեղասպանության վտանգի առաջ, ու այդ երկրի մայրաքաղաքի ընտրություններում հաղթում է, ապա թշնամին իրեն կարող է վերապահել «բարոյական իրավունք»՝ անելու ինչ ուզում է այդ մայրաքաղաքի հետ։ Կկարողանա՞ արդյոք Ավինյանը ինչ-որ չափով չեզոքացնել իր համար  Փաշինյանի գործոնը, դժվար է ասել։ Դա շատ բարդ, գրագետ, դանակի սայրին պրոցես է։

Ի՞նչ աստիճանով հանրությունը մասնակից կդառնա գալիք ընտրություններին. կախված  է մեր բոլորի ջանքերից եւ , իհարկե, իրավիճակից։ Պետք է ֆիքսել, որ դա միայն ցանկությամբ չի լինում, այլ՝ հանրության հետ հստակ, ճիշտ աշխատանքով։

Իրականությունն այն է, որ ընտրությունների պասիվության ֆոնին Տ. Ավինյանին հաջողվելու է կոնսոլիդացնել հայտնի ժողովրդական ներկապնակը՝ ձայն բերողներ, «բեսեդկաներում» նստողներ, շինթույլտվության համար գործարքի գնացողներ, կենցաղային հարցերով հմուտ բանակցողներ, հարատեւ տնօրեններ եւ այլն, եւ այլն։ Սա բնական է, եւ նրանց կոնսոլիդացնողը ունենալու է բարոյական իրավունք՝ իրեն ընկալելու որպես «հանրության քաղաքապետ»։ Եվ ո՞վ իրավունք կունենա ասել՝ քո ընտրողը հանրություն չէ, այ իմը հանրությունն էր, բայց «իմը» չեկավ ընտրության։ Այս իմաստով ոչ միայն սեփական ընտրողին, այլեւ ընդհանրապես ընտրողին տեղամաս ուղղորդելը կարեւոր խնդիր է նաեւ մյուս թեկնածուների համար։ Եվ դա կարող է լինել 12 թեկնածուների (բացառությամբ՝ Ավինյանի) համատեղ պրոցեսը՝ 13-1 քաղաքականություն։

Արցախի ներգրավվածությունը երեւանյան ընտրություններին մի կողմից բնական է, մյուս կողմից պահանջում է ճիշտ տեխնոլոգիական լուծումներ։ Հակառակ դեպքում այն կմնա զուտ որպես էմոցիա, որը կխեղդեն կենցաղային թեմաների ծավալով։ Պարզ ասած՝ կարող է ստացվել մի վիճակ, երբ քաղաքացին, որի սիրտը իսկապես ցավում է Արցախի համար, վերջացած նիկոլական չէ, բայց կգնա քվեարկելու Արցախի անուն չտված թեկնածուին կամ թեկնածուներին ու կունենա ինքնահիմնավորում՝ «Երեւանի քաղաքապետը ի՞նչ կարող է անել Արցախի հարցում»։ Որպեսզի այս հարցադրումը չդառնա էլեկտորալ տրամադրություն, անհրաժեշտ է Արցախի թեման էմոցիայից վերափոխել աշխատանքային ծրագրի։ Արձանագրենք, որ  այս պահին  մի դաշինք կա առայժմ, որ հայտարարել է այդ նշաձողը վերցնելու մասին։ Սա նույնպես բարդ խնդիր է եւ պահանջում է գրագետ աշխատանք, որովհետեւ սրանից շատ բան է կախված։

Ի դեպ, ցինիկ չհնչի, բայց օրերս մի լրիվ իրական թեկնածու էլ հայտնվեց. Ադրբեջանում  սկսել են «Իրիվանի Խանի ժառանգորդի» պաշտոնական PR-ը։ Ինչ-որ մի ծաղրածու, որին այդպես է ներկայացնում Բաքուն, ու որը վստահ է, որ հեռու չէ ժամանակը, որ ինքը կստանա «պապերի ժառանգությունը»։ Եթե կրկեսը թողնենք մի կողմ, բայց չէ՞ որ իրական է, որ երեւանցին իր ձայնով՝ տված կամ չտված, կարող է մոտեցնել այդ պահը։

Եթե Երեւանն ընտրելու է Արցախը Արդբեջանի մաս համարող ուժին, հետո ՄԱԿ-երում ումի՞ց ինչ ենք պահանջելու։ Սա, ի դեպ, Ավինյանի համար էլ է մտածելու խնդիր. եթե համաձայն չէ այսօրվա պաշտոնական Երեւանի տեսակետի հետ, թող գտնի լուծում՝ դա հանրությանն ասելու։

Երեւանի ընտրությունը ոչ թե վերջնանպատակ է, այլ՝ միջոց եւ ընթացք։ Անհավանական է, բայց փաստ. 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո բոլոր ցուցակ գլխավորողները, Նիկոլից բացի, գնացին տուն։ Սա աբսուրդ է, բայց ցավոք այդպես է։

Այսօր շատ կարեւոր է հասկանալ եւ բացատրել ընտրողին, թե Երեւանի ընտրություններից հետո ո´վ եւ ովքե´ր են գնալու տուն, եւ ով է մնալու հանրային կյանքում եւ ինչպես՝ անկախ արդյունքներից։ Սա շատ կարեւոր է։

Բոլորս լավ գիտակցում ենք, որ Հայաստանին սպասում են լարված, անկանխատեսելի զարգացումներ։ Ամիսներ, երբ ամեն ինչ հնարավոր է։ Եվ վերջապես. ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ի´նչ մթնոլորտ, ի´նչ իրավիճակ է լինելու ընտրությունների շեմին։ Այն կարող է էապես տարբերվել այսօրվանից, ընթացքում իրավիճակը կարող է այլ լինել, վերջում՝ լրիվ ուրիշ։ Կարեւոր է հաշվարկել տարբեր սցենարներ՝ միավորվել, բոյկոտել, գնալ «խելացի քվեարկության», ինքնաբացարկի, եւ այլն։ Հնարավոր է ամեն ինչ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)
Ամենադիտված