Ոստիկանախեղդ Կիրանցը հսկվում է, որ հայ չմտնի տարածք (տեսանյութ) Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. ամեն մեկն ինքը կարող է որոշել իր մասնակցության չափը. Միքայել Սրբազան (տեսանյութ) Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ոստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ) Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 

Սեպտեմբերից ԲՏՃՄ առարկաների բոլոր ուսուցիչները 25% հավելավճար կստանան. ԿԳՄՍՆ

Գիտություն և Մշակույթ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի 118 դպրոցների տնօրենները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, նախ ամփոփ տվյալներ է ներկայացրել Արագածոտնի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշների մասին՝ հղում կատարելով ԳԹԿ ներկայացրած տվյալներին։

Հաջորդիվ նախարարի տեղակալն անդրադարձել է պետական նոր չափորոշչի ներդրման, հանրակրթության կազմակերպման գործընթացի լավարկմանը, կրթական միջավայրի արդիականացմանը, ուսուցչի դերի վերաիմաստավորմանը, նրա աշխատանքի խրախուսմանը, կարողունակությունների զարգացմանը, կրթության ներառականության ընդլայնմանն ու ընդհանուր առմամբ, կրթության որակի բարձրացմանն ուղղված բաղադրիչներին, որոնք արդեն իսկ կգործարկվեն 2023-2024 ուսումնական տարվանից։

Նշվել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, իսկ 10-րդ դասարանում այն կգործի հաջորդ ուսումնական տարվանից։ Սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ինչպես նաև Հայաստանում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, բոլոր ուսուցիչները կստանան 25 % հավելավճար։ Ի հավելումն նախարարի տեղակալի պարզաբանումների՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները խոսել են աշակերտների կրթական իրավունքի իրացումն արդյունավետ կազմակերպելու կարևորության մասին՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման, և թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության և այլ արատավոր երևույթների վերահսկման և կանխարգելման բացառման կարևորությունը։ Հնչած հարցերի շուրջ տնօրենները հարցադրումներ են ներկայացրել, որոնց վերաբերյալ ծավալվել է քննարկում։

Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը ևս ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ մինչև 2024 թվականը Արագածոտնի գրեթե բոլոր դպրոցները կունենան ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաներ, այդ թվում՝ 13-ը կգործարկվեն այս ուսումնական տարվա սկզբին։ Նա անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին՝ նշելով, որ Արագածոտնի մարզում 1-ին փուլով 22 դպրոց է կառուցվելու կամ վերակառուցվելու։ Օհանավանի, Լուսակնի և Գառնահովիտի դպրոցների շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Սասունիկի և Արագածավանի թիվ 1 դպրոցների կառուցման աշխատանքներն մեկնարկել են, ուստի նոր ուսումնական տարվանից այս դպրոցների աշակերտների ուսումնական գործընթացը՝ մինչև դպրոցների կառուցման ավարտը, կկազմակերպվի մոտակա այլ դպրոցներում։

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ նրանց իրազեկելով նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունների մասին։ Ընդգծվել է, որ նախադպրոցական կրթությունը որպես կրթության առաջնային օղակ ոչ պակաս կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից, ուստի մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաև այս ոլորտի զարգացումն է։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով մարզերում շուտով կհիմնվեն նոր մանկապարտեզներ, կվերակառուցվեն գործողները, բացի շենքային արդի պայմաններ ապահովելուց, ընթացքի մեջ են նաև բովանդակային փոփոխություններ, որոնք նախատեսում են նախակրթարանների և մանկապարտեզների մանկավարժական կազմի կարողությունների զարգացում և ֆինանսական նոր մոդելի կիրառում։

Հիշեցնենք՝ խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանախեղդ Կիրանցը հսկվում է, որ հայ չմտնի տարածք (տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. ամեն մեկն ինքը կարող է որոշել իր մասնակցության չափը. Միքայել Սրբազան (տեսանյութ)Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում Կապան քաղաքի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրաՏուխելը կարող է վերադառնալ Չելսի Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումըԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Վաղը ժամը 12:00-ից կշարունակենք երթը. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալի անձնակազմը Բակոնիկուտի զորավարժարանում մասնակցել է «Քաջարի մարտիկ-2024»-ին Փրկարարները հայտնաբերել են «Յանխ» կոչվող հանդամասում մոլորված քաղաքացունՍադրանքներ եղե՞լ են ինչ-որ անձանց կողմից․ հարցեր՝ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Երևանում կայացած ֆուտզալի ՉԼ եզրափակչում հաղթեց «Պալմա»-ն Եթե Հանրայինը ճշմարտացիորեն ներկայացներ իրավիճակը, մայիսի 9-ին սպասելու կարիք էլ չէր լինի․ Դավիթ ՍարգսյանՀացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին «Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել ՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՈստիկանությունը չի կարողացել վերահսկել Սեւանի մայրուղում երթեւեկը․ շարժման պատճառով երթեւեկությունը միակողմանի է դարձել (տեսանյութ)Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր ՄկրտչյանԵս հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Սոցցանցերում արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետԲագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում (տեսանյութ) Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան«Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը Չեմ ասելու՝ սիրում կամ խոնարհվում եմ ձեր առջև. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀԻՄԱ․ արցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինՄիացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) Հայաստանի բնակչության 80 տոկոսն ընդդիմադիր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) 4 տարի սպասել ենք այս պայքարին, մեր ուզածը միայն արդարություն է, մեր զավակին ենք տվել պետությանը (տեսանյութ) Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԽոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորՄայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի ՀունգարիայումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցըԻրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժելԵթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման ՆուռըՄենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքըԼոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ)Երեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակից«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանըԱռաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դիլիջանի բարձունքից եռագույն դրոշով ողջույններ Հայրենիքի երթինԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված