Ռոբերտո Մանչինին կգլխավորի Սաուդյան Արաբիայի հավաքականը
ՍպորտԻտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին կդառնա Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Պայմանագիրը կկնքվի երեք տարով։ Մանչինիի աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն եվրո։ Իտալացին արդեն կողմնորոշվել է իր մարզչական շտաբի հարցում, այնտեղ կընդգրկվի 9 մասնագետ։
Հիշեցնենք, որ Մանչինիի վերջին աշխատավայրը եղել է Իտալիայի հավաքականը, որը նա գլխավորել է հինգ տարի։ Իտալացիները Եվրոպայի գործող չեմպիոններն են։