Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյան Շտաբը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման մասին Ադրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին. Հաջիև «Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ ԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն Այվազյան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված է Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակ 

Ադրբեջանն պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլև հայ-ադրբեջանական առաջնագծին ․ «Հետք»

Քաղաքական

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են, գրել է «Հետքը»։

Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:

2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ ադրբեջանական բեռնատարները առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդայում», ապա ուղղություն վերցրել դեպի Ադրբեջան: Վերջին տարիներին Իսրայելն այդ երկրի գլխավոր ռազմական մատակարարն է: 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»: 

Թռիչքներն իրականացրել են ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության բեռնատար օդանավերը։

 «Silk Way Airlines»-ի Բաքու-«Օվդա» չվերթերը համարակալվում են ZP 4611, իսկ «Օվդա»-Բաքուն (հետադարձ)՝ ZP 4612: Սակայն սրանք Ադրբեջանը իսրայելական այս ավիաբազային կապող միակ չվերթերը չեն, ինչը նշանակում է, որ թռիչքների՝ անցյալ անգամ մեր նշած 96 թիվն իրականում ավելի մեծ է եղել:

Թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Եվ ահա սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում Ադրբեջանի հերթական սադրանքի ֆոնին թռիչքները դեպի պայթուցիկ սպառազինության մատակարար «Օվդա» կրկին ակտիվացել են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր:

Ուսումնասիրելով «Silk Way Airlines»-ի թռիչքները դեպի «Օվդա»՝ տեսնում ենք, որ օգոստոս-սեպտեմբերին դրանք հաճախակիացել են, ինչը, դատելով նախորդ փորձից, պետք է «կարմիր լույս» վառի ՀՀ պատկան կառույցների առաջ:

Այսպիսով՝ միայն օգոստոս-սեպտեմբերին, իսկ ավելի կոնկրետ՝ վերջին 3 շաբաթում, ադրբեջանական ավիաընկերության բեռնատարներից մեկը՝ 4K-AZ40 գրանցումով «Իլ-76ՏԴ»-ն, 4 անգամ վայրէջք է կատարել «Օվդայում»:  

Ահա վիճակագրությունը:

15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 - Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)

Սա թույլ է տալիս ասել, որ վերջին օրերին Ադրբեջանը պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլեւ հայ-ադրբեջանական առաջնագծին ու Արցախին շատ ավելի մոտ կետ՝ Գյանջա, ինչն ուշադրության արժանի հանգամանք է:

Նկատենք նաեւ, որ «Իլ-76ՏԴ»-ի բեռնատարողությունը 50 տոննա է:

Այսպիսով՝ միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել «Օվդայում», որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:

Սրան զուգահեռ շարունակվում են ադրբեջանական օպերատորի «դուստր» ընկերության՝ «Silk Way West Airlines»-ի ամերիկյան «Boeing 747» տիպի բեռնատարների ամենշաբաթյա չվերթերը Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ:

Հատկանշական է նաեւ, որ վերոնշյալ 4K-AZ40-ը օգոստոսի 12-ին եւ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բաքվից թռել է չեխական Բռնո քաղաք, որը հայտնի է, մասնավորապես, հրաձգային սպառազինության արտադրանքով: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Էդմոն ՄարուքյանՇտաբը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման մասինՍուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին և Վասիլիս ՄարագոսինԱդրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին. Հաջիև«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ փնտրում է Արցախում սպանվածների մարմինները. ՀաջիևHAYAT Project-ը միանում է գործադուլինՈստիկանները անչափահասին խեղդելով տանում են ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ Սլավոնական համալսարանը միացել է դասադուլին՝ չնայած ռեկտոր հեռացման սպառնալիքներինԼիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին․ Արփինե ՀովհաննիսյանԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Ֆրանսիական համալսարանը միացավ դասադուլին Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել. նա դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն ԱյվազյանՈստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով․ ՄԻՊ Հրդեհ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածներ չկան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված էԱկնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակԱյո, նիկոլական եմ, իբր ի՞նչ եք հավաքվել ստեղ, վրես էլ չգոռաք. անցորդը՝ ցուցարարներին Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Սեպտեմբերի 22. Օրվա խորհուրդՆիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարարԲողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջև. լարված իրավիճակ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներովՀոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանումԹանկարժեք մետաղների գներՄիրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը 2 օր՝ բաց երկնքի տակ․ Ստեփանակերտի օդանավակայանում մարդիկ սպասում են մարդասիրական միջանցքի բացմանըԱդրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին Ալեքսանյանը, Ղարիբյանը և Խաչատրյանը սկսում են պայքարն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ միացե՛ք պայքարին․ թուրքագետ ՄԱԿ-ում ապացուցվեց՝ թշնամին ներսից է, ԼՂ-ի ցեղասպանությունը կազմակերպել են Նիկոլը, Ալիևը և ԷրդողանըԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍեւբերետավորները մի քանի շարքով «միջանցք» են կազմել, որ Փաշինյանի շարասյունն անցնի Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները. հայտնի է՝ որ ուժերի ձայներն են ավելացել, կամ պակասելԱրցախի ՊԲ-ն շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, ոչ ավելին, ինչը պատվով արեց. Խաչատրյան Անդրանիկ Թևանյանին վարչական վարույթի շրջանակներում տեղափոխում են քննչական կոմիտե«Անձնագրի 5000 դրամ»-ի ինստիտուտը չի լինի ըստ այս կարգավորման, կնիքի կարիք չի լինի. ՓաշինյանՈստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի Նիկոլն ինչքան արյուն թափել ա, հերիք ա, ձեզ էլ մտցնում ա արյան տակ. լարված իրավիճակ Երկու երիտասարդներ ՌԴ դեսպանության վրա կարմիր ներկ լցրեցին Ազգային փոքրամասնություններին ևս պետք է գումար հատկացվի ծրագրերի համար` բացթողում չլինի. ՓաշինյանԱյս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկանՌեխդ փակի, քթիդ տակ էլ քֆուր չտաս, դուք հայ չեք, թուրք եք ցուցարարները՝ ոստիկաններին
Ամենադիտված